Հրավիրում եմ ԱԱԾ ուշադրությունը. Երևանի սրտում՝ Հյուսիսային պողոտայում… Սա անհանգստացնող փաստ է

ԺԱՄԱՆՑ

 Հրավիրում եմ ԱԱԾ ուշադրությունը. Երևանի սրտում՝ Հյուսիսային պողոտայում… Սա անհանգստացնող փաստ է…

«Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի սրտում՝ Հյուսիսային պողոտայում պատահական հանդիպեցի այս երկու՝ ակնհայտ թուրքական արտաքինով մարդկանց, ովքեր մանրամասն տեսանկարահանում էին ամենը իրենց շրջապատում…

«Հրավիրում եմ ԱԱԾ-ի ուշադրությունը. քաղաքը վխտում է թուրք-ադրբեջանական գործակալներով». Ն. Մանթաշյան
Սա անհանգստացնող փաստ է, որ գործող իշխանությունը արդեն իսկ մեր մայրաքաղաքի անվտանգությունը ապահովել ի զորու չէ…
Հրավիրում եմ ԱԱԾ ուշադրությունը. քաղաքը վխտում է թուրքադրբեջանական գործակալներով, իսկ դուք ձեր հիմնական գործառույթը թողած, ընդդիմադիրների հեռախոսներն եք լսում, մեքենաների հետևից սլեժկա անում և շտաբները գաղտնալսում:


Համոզված եմ, որ եթե այդ միջոցներն ուղղեիք մեր իրական թշնամիների դեմ պայքարին, հաստատ այս խղճուկ վիճակը չէինք ունենա այսօր»:

Оцените статью