Հրատապ. Քիչ առաջ Վերին Շորժայում զինծшռայող է զոհվել

ԺԱՄԱՆՑ

Քիչ առաջ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրում միջադեպ է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ:

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, երկու կողմերի միջեւ եղել է վիճաբանություն, միմյանց քաշքշել են, ինչի հետևանքով հակառակորդի զինծառայողներից մեկը մահացու վիրավորում է հասցրել մեր զինծառայողներից մեկին՝ վնասելով վերջինիս թոքը:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել նաեւ Պաշտպանության նախարարության հետ, որտեղից մեզ ոչ հերքեցին, ոչ հաստատեցին՝ հորդորելով սպասել պաշտոնական հաղորդագրությանը:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ զոհվածը պայմանագրային զինծառայող էր, 30 տարեկան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վերին Շորժա բնակավայրի հատվածում հայ զինվորականները երկու դիրք առաջ էին գնացել:

աղբյուր

Оцените статью