Շատերի կարծիքով լավ արդյունք կարող են ապահովել միայն խանութից գնված հատուկ կոսմետիկ միջոցները՝ թերագնահատելով տնային քսուքները։ Բայց ես վստահեցնում եմ, որ եթե փորձեք այս միջոցը, իսկույն կփոխեք ձեր կարծիքը․ այն բնական է, մատչելի ու չափազանց արդյունավետ։
Դեմքին առաջին կնճիռները կարող են ի հայտ գալ բավականին վաղ տարիքում՝ 20–25 տարեկանում: Առաջին հերթին, կնճիռները կարող են լինել ոչ ճիշտ կենսակերպի հետևանք. վնասակար սովորությունները, ոչ հավասարակշռված սնունդը, օրվա ռեժիմը բացասաբար են ազդում առողջության վրա:
Մի մոռացեք նաև այն մասին, թե էկոլոգիական ինչպիսի պայմաններում ենք մենք ապրում։ Այնպես որ կարևորեք դեմքի խնամքը, որպեսզի սեփական արտաքինը ձեզ ուրախացնի։
Նշված դիմակները ցանկալի է օգտագործել քնելուց առաջ։
Մինչ դիմակը դմեքին քսելը ստուգեք արմունկի հատվածում պարզելու համար, արդյո՞ք օգտագործվող բաղադրիչների նկատմամբ ալերգիա չունեք։
Այս դիմակը կօգնի հարթեցնել աչքերի շուրջ կնճիռները։ Բացի այդ այս միջոց կօգնի հաղթահարել կախված կոպերի խնդիրը։ Դրական արդյունքի հասնելու համար պետք է անցնել բուժման կուրս․ 1 ամսվա ընթացքում շաբաթական 2 անգամ։
Անհրաժեշտ է 1թ․գ․ ձիթայուղ, 1 դեղնուց և 3թ․գ․ հում կարտոֆիլի խյուս։ Խառնել բոլոր բաղադրիչները՝ մինչ համասեռ զանգված կստացվի։ Քսել մաքուր չոր մաշկին։
Դեմքը ծածկել անձեռոցիկով, սպասել 20 րոպե, որ դիմակը հասցնի ազդեցություն ունենալ։ Անձեռոցիկով մաքրել դիմակը, լվացվել ջրով և խոնավեցնող քսուք օգտագործել։
Հաջորդ դիմակը կօգնի տոնիզացնել և երիտասարդացնել դեմքը։ Անհրաժեշտ է խառնել մեկական թ․գ․ կարտոֆիլի կրախմալ, ջրիկ մեղր, կեֆիր և վարունգի հյութ։ Վերջին բաղադրիչը կարող եք փոխարինել ալոէի հյութով։ Քսել դիմակը դեմքին ու պարանոցին, սպասել մոտ կես ժամ։ Լվանալ գոլ ջրով։