ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է »

ԺԱՄԱՆՑ

Ճապոնիայի մայրաքաղաքում արտակարգ դրություն է

Տոկիոյում և հարակից վարչատարածքներում, կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով, հուլիսի 12-ից օգոստոսի 22-ը հայտարարվել է արտակարգ դրություն: Բանն այն է, որ  Ճապոնիայում հայտնաբերվել է  նաև նոր՝ դելտա շտամ վարակը, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Հիշեցնեքնք, որ ՕԽ-ի կազմակերպիչները որոշել են Տոկիոյում և հարակից բնակավայրերում նշանակված օլիմպիական մրցաշարերն անցկացնել առանց հանդիսականների ներկայության:

«Kyodo» գործակալությունը հայտնում է, որ հուլիսի 8-ին Ճապոնիա է ժամանել ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: Նա երեք օր կգտնվի ինքնամեկուսացման մեջ, իսկ այցի պաշտոնական ծրագիրը կսկսվի հուլիսի 12-ից:

աղբյուր

Оцените статью