Մասնագետները ներկայացրել են 8 պատճառ՝ հաճախ սուրճ խմելու համար

Սուրճն ամենատարածված ըմպելիքներից է, առանց որի շատերը չեն պատկերացնում իրենց առավոտը: Սակայն այս բուրավետ ըմպելիքը ոչ միայն շատ համեղ է, այլև անչափ օգտակար, ինչի մասին քչերը գիտեն: Մասնագետները ներկայացրել են 8 պատճառ հաճախ սուրճ խմելու համար:

Хороший плохой кофе: что говорят учёные о спорном напитке

 

Սուրճը հարուստ է հակաօքսիդանտներով

Սուրճում 4 անգամ ավելի շատ հակաօքսիդանտ է պարունակվում, քան կանաչ թեյում: Ընդ որում՝ սուրճի հատիկները բովելուց հետո հակաօքսիդանտների քանակություը ոչ միայն չի նվազում, այլև անգամ ավելանում է:

Դրական հույզեր է հաղորդում

Գիտնականները պարզել են, որ սուրճի բույրն ազատում է անքնության հետևանքով առաջացած սթրեսից, ուստի քնի պակասի դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս մի փաթեթ սուրճ գնել և պարբերաբար վայելել դրա բույրը:

Օգնում է Պարկինսոնի հիվանդության դեպքում

Հետազոտությունները ցույց են տվել, որ կոֆեին օգտագործող մարդկանց մոտ այս հիվանդության զարգացման հավանականությունն ավելի ցածր է: Ավելին՝ Պարկինսոնի հիվանդության դեպքում սուրճը կօգնի ավելի լավ կառավարել շարժումները:

Պաշտպանում է լյարդը

Օրական գոնե մեկ բաժակ սուրճ խմող մարդկանց մոտ լյարդի ցիռոզի զարգացման հավանականությունը շատ ավելի ցածր է: Բացի այդ, սուրճն օգնում է կանխել լյարդի ճարպակալումը:

Պաշտպանում է ընկճախտից

Առողջապահության ազգային ինստիտուտի հետազոտությունները ցույց են տվել, որ օրական չորս բաժակ կամ ավելի սուրճ խմող մարդկանց մոտ ընկճախտի զարգացման հավանականությունը ցածր է 10%-ով:

Պաշտպանում է մաշկի քաղցկեղից

Օրական երեք բաժակ և ավելի սուրճ խմող կանանց մոտ մաշկի քաղցկեղի զարգացման հավանականությունն ավելի ցածր է, քան այլ ըմպելիքներ գերադասող կանանց մոտ:

Кофе по-восточному в турке, пошаговый рецепт с фото

Նվազեցնում է շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը

Ամերիկացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ օրական առնվազն չորս բաժակ սուրճ խմող մարդկանց մոտ երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը ցածր է 50%-ով:

Պահպանում է գլխուղեղի գործառույթները

Սուրճը պաշտպանում է նաև Ալցհեյմերի հիվանդությունից: 65 տարեկանից բարձր մարդիկ, որոնք օրվա ընթացքում մեծ քանակությամբ կոֆեին են օգտագործում, շատ ավելի ուշ են բախվում այս խնդրին:

 

Оцените статью