
Մասնագիտությամբ բժիշկ եմ՝ անեսթեզիոլոգ, շատ բաներ եմ տեսել, բայց այդ ծննդկանին երբեք չեմ մոռանա․․․
Մենք բոլորս շտապեցինք դուրս, կնոջը բերեցինք անմիջապես վիրահատարան: Պարզվեց, որ նրանք գյուղից են եկել, ճանապարհին խն դիրներ են եղել, մի խոսքով, խեղճ կինը 6 ժամ եղել է շատ վատ վիճակում՝ առանց համապատասխան բուժօգնության: Ստուգեցինք պտ ղի վիճակը. սրտի աշխատանքը գրեթե չէր լսվում, վտանգ էր սպառնում և մոր, և երեխայի կյանքին: Մենք ունեինք գործելու համար վարկյաններ…
Ես կատարեցի ցավազրկող դեղամիջոցի ներարկումը, բայց այն սկսում է գործել միայն 20 րոպե անց: Բժիշկն ասաց, որ 20 րոպե հետո էլ ոչ մեկին փրկելու կարիք չի լինի…Մի քանի վարկյան մտածելուց հետո, մտքովս խեահեղ մի բան անցավ.

-Արի փրկենք, գոնե կնոջը, մինչև սպասենք անզգայացմանը, կմահանան…
-Դա թույլատրելի չէ, հասկանու՞մ ես, ինչ ես խոսում:
Ես մոտեցա ծննդկանին և խիստ ձայնով հարցրեցի.

-Անզգայացումը կգործի միայն 20 րոպե անց, բայց այդ ժամանակ արդեն շատ ուշ կլինի: Կարող ենք հիմա սկսել վիրահատությունը,ձեզ միանշանակ կփրկենք, հնարավոր է՝ երեխան էլ ողջ ծնվի: Համաձա՞յն եք:Կինը գլխով դրական պատասխան տվեց: Մենք նրան կապեցի նք սեղանին, վիրաբույժը վերցրեց սկալպելը և սկսեց աշխատանքը:







