Մարդկության համար ամենավտանգավոր միրգը… Ձեր մտքով երբեք չի անցել սա…

ԺԱՄԱՆՑ

Ամենավտանգավոր, կարելի է ասել՝ մարդկությունը վերացնելու մասին երազող միրգը ԽՆՁՈՐՆ է:

Սկզբում այդ նույն խնձորի պատճառով դրախտից վանեցին առաջին մարդկանց: Սակայն չարամիտ միրգը այդքանով չբավարարվեց: Նա ինտրիգներ սկսեց հին հունական աստվածուհիների հետ և հրահրեց Տրոյական պատերազմը:

Որպես արդյունք՝ Հունաստանում սկսվեց սև ու մռայլ դարաշրջան, քայքայում, մշակույթի անկում և գրագրության կորուստ: Պատմությունը շատ երկար է…

Հետո անմեղ թվացող այդ խնձորով չար կախարդը թունավորում է Սպիտակաձյունիկին:

Ի պատասխան Վիլհելմ Թելլը խնձորին է կրակում աղեղնազենով: Չարաբաստիկ խնձորը հարձակվում է տաղանդավոր ֆիզիկոս Նյուտոնի վրա, սակայն վերջինս ողջ է մնում, որպեսզի բոլորին պատմի տիեզերական ձգողականության օրենքի մասին:

Մարդկությունը հայտնագործում է սիդրը, որ խնձորի դեմ պայքարն ավելի ուրախ անցնի:

Հետո ողջ աշխարհով մեկ տարածվում են  թշնամու դեմ հաղթանակի խորհրդանիշով՝ կծած խնձորով հեռախոսներ:

Մարդկությունը հնարել է հազարավոր միջոցներ՝ սարսափելի մրգի դեմ պայքարելու համար. շարլոտկա, մուրաբա, ջեմ… Թշնամուն եփում են, չորացնում, քերում, քացախի վերածում: Իսկ այն չի վերջանում:

10 причин есть яблоки каждый день

Միացեք մարդկության դեմ գաղտնի թշնամու դեմ պայքարին՝ շատ խնձոր կերեք:

Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը

Оцените статью