ԽՈՅԵՐ
Այսօր ձեր թալիսմանը կլինի ջուրը: Գնացեք սիրելիի հետ լողավազան կամ ձկնորսության, լճափ կամ գետի ափ: Քնքշությունը, ռոմանտիկությունը կարթնանան հենց այնտեղ:
ՑԼԵՐ
Ամեն առումով ձեզ համար այսօր լավ օր է, սակայն աստղերը խորհուրդ են տալիս ուշադիր լինել եւ ստիպել երեխաներին կատարել իրենց պարտականությունները:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր դուք առանձնահատուկ պատասխանատվություն կզգաք ձեր սիրելիի հանդեպ, ինչը ձեզ հաճելի կլինի:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր կպարզեք, որ ձեր գործերի ընթացքն այնպես չի գնում, ինչպես դուք էիք կարծում: Ձեր սիրելին պատմել է ձեզ ճշմարտությունը, սակայն ոչ ամբողջությամբ: Այժմ դուք պետք է փորձեք նրանից պարզել, թե ինչ է եղել իրականում:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Սիրելի մարդու սիրտ տանող ամենակարճ ուղին անցնում է ստամոքսով: Հատկապես սիրելիի ձեռքով պատրաստված կերակուրները միշտ ավելի համեղ են լինում եւ որակվում որպես սիրո ապացույց: Այնպես որ, ձեր սիրելիի համար այսօր համեղ ընթրիք պատրաստեք:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի համոզել ինչ-որ խենթություն անել, որի մասին դուք վախենում եք անգամ մտածել: Սակայն դուք պետք է վստահեք ձեր սիրելիին:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր դուք պետք է փոխեք սիրելիի հանդեպ ձեր վերաբերմունքը` ելնելով նրանից, թե ինչ գրականություն է նա կարդում: Այնպես որ, քայլեր անելուց առաջ` ուշադիր զննեք նրա գրապահարանը:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս ըմբոշխնել բնությունը, իհարկե, սիրելիի հետ միասին:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ամենահամապատասխան օրն է, որպեսզի անեք այն, ինչ վաղուց էիք մտադրվել անել: Այսօր կամ երբեք:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր սիրելին շատ լավ զրուցակից կլինի ձեզ համար, եւ դուք ոչ մի կերպ չեք ցանկանա ավարտել զրույցը: Սակայն ստիպված եք, քանի որ քնելն անհրաժեշտ է: Մնում է հուսալ, որ սիրելիի հետ նման զրույցներ դեռ էլի կունենաք:
ՋՐՀՈՍՆԵՐ
Դուք չեք կարող բացատրել, թե ինչու եւ ինչի համար եք սիրում ձեր սիրելիին: Սակայն չարժե այդքան խորանալ, պարզապես սիրեք:
ՁԿՆԵՐ
Դուք հոգնել եք այնքան, որ ուժ չունեք ձեր անձնական կյանքի համար: Եթե ձեր սիրելին համաձայնվի երեկոն անցկացնել ձեզ մերսելով կամ սուրճ մատուցելով, ապա նա անգին գանձ է, որը պետք է ամուր պահել: