ԽՈՅԵՐ
Այսօր արժե չափազանց շատ ուշադրություն հատկացնել նրանց, ում սիրում եք: Ավելի լավ է` դուք կպչուն մարդու տպավորություն թողնեք, քան սառը եւ անուշադիր:
ՑԼԵՐ
Այսօր դուք բավականին ուժեղ խուճապի կմատնվեք մանրուքների պատճառով: Սիրելիի հետ ձեր հարաբերություններին ոչինչ չի սպառնում:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր սիրելին կկիսվի ձեզ հետ իր համար շատ կարեւոր մի նորությամբ, որը դուք այդպիսին բնավ չեք համարի: Ինչեւէ, ստիպված եք կամ ձեւացնել, կամ էլ ազնվորեն ասել նրան այդ մասին:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելին չի ցանկանա, որ դուք երկար ժամանակով բացակայեք նրա կողքից: Հակառակը, նա կերազի ձեր կողքին մնալ հավերժ: Աշխատեք իրականացնել այդ երազանքը:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր աշխատեք ուշադիր լինել ձեր սիրելիի ընկերների խնդիրերի հանդեպ: Կարող է պատահել, որ հենց դուք լուծեք դրանք: Ընկերները նրա համար թանկ մարդիկ են, եւ եթե դուք էլ մտերմանաք նրանց հետ, ապա սիրելին էլ ավելի շատ կգնահատի ձեզ:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր դուք կմոռանաք ձեր եւ ձեր սիրելիի միջեւ առկա տարիքային տարբերությունը, եւ, ընդհանրապես, տարիքը ոչ մի դեր չի խաղա ձեր հարաբերություններում:
ԿՇԵՌՔՆԵՐ
Անգամ եթե այսօր ռոմանտիկ ժամադրություն չի սպասվում ձեզ, աշխատեք հմայիչ տեսք ունենալ: Նախ, հայտնի չէ, թե ում այսօր կհանդիպեք փողոցում, եւ բացի այդ, ձեր սիրելիին հաճելի կլինի:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր չարժե հույսը դնել ձեր սիրելիի օգնության վրա, որն ավելի շատ արջի ծառայություն կհիշեցնի: Այնպես որ, եթե նա առաջարկի իր օգնությունը, փորձեք առանց նրա գլուխ հանել:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ամբողջ օրվա ընթացքում դուք չեք կարողանա որեւէ օգտակար բան անել, ինչը կնյարդայնացնի ձեր սիրելիին: Որպեսզի խուսափեք վեճերից, ձեւացրեք, թե բուռն աշխատանքով եք տարված:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր ուշադրություն դարձրեք, թե ձեր սիրելին ինչպես է արձագանքում ձեր խոսքերին ոչ արտաքնապես: Նա կարող է ցանկացած բան ասել ձեզ, սակայն դա ամբողջությամբ չի արտահայտի նրա ներաշխարհը, այդ իսկ պատճառով պետք է շատ ուշադիր լինեք եւ հետեւություններ անեք` փորձելով տեսնել նրա ներաշխարհը:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր որեւէ փոքր, բայց ձեզ համար կարեւոր բան կարող եք կորցնել: Աշխատեք, որպեսզի դա չլինի ձեր ամուսնական մատանին. դա վատ նշան է:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին, չգիտես ինչու, իր առաջ նպատակ կդնի վախեցնել ձեզ: Սակայն վախի առիթը կլինի ոչ այնքան ռեալ, որքան նրա կողմից չափազանցված: