
Լրագրող Անի Քոչարը ինստագրամյան իր էջում հրապարակել է դստեր՝ 2-ամյա Մարիայի մասնակցությամբ տեսանյութ։ Հրապարակման մեկնաբանությունների հատվածում լրագրողի հետևորդները բացասական մեկնաբանություններ են գրել՝ մեղադրելով Անիին երեխային «թափթփված» տեսքով պահելու մեջ։

Ի պատասխան քննադատություններին՝ Անին գրել է․
«Եվ ամենազարմանալին ու գլխումս չտեղավորվողն այն է, թե մարդ ինչպես կարող է այդքան լուսավոր, դրական, պայծառ սթորիների մեջ նկատել հենց միայն ոչ ուղիղ բացված մազերով պոչիկները․ երնեկ մարդկանց պարապությանն ու մանրախնդրությանը։ Ես էլ կուզեի իրենց «դարդուցավից» և ուրիշ ոչինչ։
Եվ սա այն դեպքում, որ ինքս նկատելով ողջ օրը գեղեցկության սրահներից դուրս չեկողների երեխաների եղունգների ու մազերի փնթի և անփույթ վիճակը, երբեք ինձ թույլ չեմ տվել նկատառում անել, թե բա մեկ-մեկ էլ երեխուդ կարգի բեր ու հարդարի, թե բա մազերն ուղիղ բացած չէ»։







