Մեկ տարեկան երեխային Սյունիքից ուղղաթիռով արագ Երեւան են հասցրել եւ փրկել կյանքը

ԺԱՄԱՆՑ

Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ ցնցումային համախտանիշով ու բարձր ջերմությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամլո խոսնակ Գեւորգ Դերձյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Փոքրիկը նախ ընդունվել է Մեղրիի ԲԿ, ստացել առաջին բուժօգնություն, ապա ուղղաթիռով տեղափոխվել Երևան:k

Վիճակը ներկա պահին գնահատվում է միջին ծանրության:

Սանավիացիայի շնորհիվ երեխային հաջողվել է Երևան տեղափոխել 2.5 ժամվա ընթացքում, սովորական դեպքում դա կտևեր 16 ժամ, ինչն էլ թույլ է տվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին արագ անցնել բուժման պրոցեսին ու փրկել հերթական կյանքը»:

Оцените статью