Մեղրիի նախկին համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. ԿԸՀ-ն բավարարել է դատախազության միջնորդությունը

ԺԱՄԱՆՑ

Քիչ առաջ տեղեկացանք, որ ԿԸՀ-ն Մխիթար Զաքարյանի իրավունքների կոպիտ խախտմամբ և ակնհայտ ապօրինի կերպով ավարտել է նիստը և բավարարել է դատախազության միջնորդությունը։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

“ԿԸՀ-ի այս ապօրինի համաձայնությունը վիճարկելու ենք օրենքով սահմանված կարգով»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Զաքարյանը մտադրություն էր հայտնել վերցնելու Ազգային ժողովի մանդատը ու հուլիսի 9-ին հրաժարական էր տվել Մեղրիի համայնքապետի պաշտոնից։

Աղբյուր

Оцените статью