Մի՛ Ալարեք, Կարդացե՛ք․ Դաժան Իրականություն՝ Պարտվեցինք Որովհետև Այսպես Էինք Վարվում․ Եթե Կարդացիք Սա, Անգի՛ր Արեք, Երդվե՛ք

ԺԱՄԱՆՑ

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է տեղադրել, որը ներկայացնում ենք ստորև՝ Այո՛, մենք պարտվեցինք, բայց ո՛չ այսօր… Պարտվեցինք, երբ ջութակ նվագողին անվանեցինք ալամեզոն, կրթվածին՝ դոդիկ: Պարտվեցինք, երբ 7–8–րդ դասարաններից սկսած՝ տղաները ամաչեցին դաս սովորելուց ու գրատախտակի մոտ գնալուց, որովհետև դասարանի «լավերը»՝ տղա թե աղջիկ, ծաղրում էին, իսկ դասից չփախչողին՝ ղզիկ անվանում:

Պարտվեցինք այն ժամանակ, երբ անգամ մանկապարտեզում երեխան հասկացավ, որ իր խմբի Անուշիկը ավելի լավ է ապրում, քան ինքը: Երբ մի քիչ մեծացավ, իմացավ նաև պատճառը. Անուշիկի հայրը, պարզվեց, պաշտոնյա է, իսկ իր հայրը՝ օպերային երգիչ: Պարտվեցինք այն ժամանակ, երբ ընտանիքով հեռուստացույցով բալետ տեսնելիս հայրը երեխաների ներկայությամբ այսպես էր ասում. «Սրա տնեցիք էլ պիտի ասեն՝ պապան գնացել ա գործի»:

Оцените статью