Մենք երկու աղջիկ ունենք՝ 6 ու 2 տարեկան։ Ես երկար ժամանակ դեկրետում եմ։ Երբ ավագ աղջիկս դարձավ 3 տարեկան, դուրս եկա աշխատանքի, բայց հետո շուտով հղիացա երկորդ անգամ։
Ապրում ենք փոքր 2-սենյականոց բնակարանում, որն ինձ մնացել է տատիկիցս։ Ծնողներս էլ ունևոր չեն, բայց ինչով կարողանում, օգնում են՝ և ֆինանսապես, և երեխաների հարցում։
Խնդիրը՝ ամուսնուս մայրն է։ Նա նախկինում բուժքույր է եղել, իսկ հիմա թոշակի է անցել։ 2 տարի առաջ նա կորցրեց ամուսնուն, մնաց միայնակ՝ իր 3-սենյականոց տանը։ Նա հիմա սթրեսից ազատվելու մի տարբերակ է գտել․ նրա միակ մխիթարանքը համեղ ուտելն է։
Դրա մեջ ոչ մի վատ բան չկա, ուրախ եմ, որ սկեսուրս ունի իր մխիթարանքը, հանգիստ է ապրում, լավ սնվում է, սերիլաներ է դիտում։ Սակայն շարունակ բողոքում է, թե որքան շատ են կոմունալները, որքան թանկ է ամեն ինչ։ Թոռների համար առանձնապես ոչինչ չի գնում։ Չկարծեք, թե նրանից ինչ-որ բան եմ ակնկալում, բայց գոնե մի սալիկ շոկոլադ կարող է տալ երեխային, մինչդեռ ինքը իրեն թույլ է տալիս կարմիր խավիար, թանկարժեք ձուկ, ամենալավ երշիկեղենը․․․
Ամուսինս բազմիցս է առաջարկել մորը՝ վաճառել բնակարանը, 2 հատ փոքր գնել, թող մեկում ապրի ինքը, իսկ մյուսը վարձով տա։ Բայց ոչ, նա չի համաձայնվում։
Մի քանի օր առաջ էլ երկու երեխաներս հիվանդ էին, սկեսուրս եկավ մեր տուն՝ ամենաանհարմար պահի։ Թոռների առողջությամբ հետաքրքրվելու փոխարեն՝ նա սկսեց իր բողոքի երգը, որ գումարը չի բավականցնում։ Հարցնում էր, թե ամուսինս երբ է գալու տուն, որ իրեն փող տա։ Ես էլ նրան բացատրեցի, որ այդ պահին մենք գումար չունենք, երեխաների համար թանկարժեք դեղեր ու մրգեր ենք գնել։
Երեկոյան եկավ ամուսինս և մեծ սկանդալ սարքեց, արդեն գրեթե մի շաբաթ ինձ հետ չի խոսում, որ իր մորը նեղացրել եմ։
Մի՞թե ես մեղավոր եմ, անելանելի վիճակում եմ, միայն արտասվում եմ․․․