Մի պարզ ճշմարտություն, որին ուշադրություն չենք դարձնում… Եթե խոհանոցում պատահաբար կտրեք ձեր մատը, դժվար թե…

ԺԱՄԱՆՑ

Ենթադրենք, կանգնած եք խոհանոցում և ինչ-որ բան եք կտրատում, հանկարծ դանակով վնասում եք ձեր մատը: Ո՞վ է մեղավոր: Դուք: Ու ինչ, մի՞թե դանակը գցում եք հատակին, ոտքերով հարվածում, հատուկ բթացնում եք երկաթով, որ այլևս ոչ ոք չկարողանա այն օգտագործել: Այդպե՞ս է: Ոչ, դուք հասկանում եք, որ միակ մեղավորը դուք ինքներդ եք:

Այժմ մի այլ իրավիճակ: Մի մարդ ձեզ անընդհատ անհանգստություն է պատճառում: Ինչպե՞ս հասկանալ դա: Նա ուղղակի դանակ է ճակատագրի ձեռքերում: Սակայն մենք նորից փորձում ենք պայքարել դանակի դեմ: Դա անօգուտ է, քանի որ գոյություն ունի կարմայի օրենք: Բոլորը ստանում են այն, ինչին արժանի են:

Մենք փորձում ենք «վնասազերծել» դանակները, թեպետ ավելի լավ կլիներ, որ աշխատեինք ինքներս մեզ վրա: Մենք փորձում ենք աշխատել արտաքին աշխարհի հետ: Սակայն չենք հասկանում, որ արտաքին միջավայրը փոխել չենք կարող, մենք միայն ստանում ենք մեր արարքների հետևանքները: Արտաքինին հաղթել չենք կարող, բոլոր դանակները փչացնել հնարավոր չէ: Դրա նպատակը՝ կտրելն է:

Պետք չէ փոխել աշխարհը, պետք չէ փոխել երկիրը, քաղաքը, փողոցը, հարևաններին, բարեկամներին, անգամ ձեր մարմինը փոխելու կարիք չկա: ՓՈԽԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ ԵՎ ՁԵՐ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ:

Եթե կարողանաք փոխել ձեր մտքերը, սկզբում կփոխվի ձեր մարմինը, անգամ տգեղ կամզվածքը կդառնա հմայիչ: Հետո կկարողանաք փոխել հարաբերությունները հարազատների, փողոցի, քաղաքի, երկրի ու անգամ ամբողջ աշխարհի հետ:

Дмитрий Малышев | ВКонтакте

Պիտի սկսեք ինքներդ ձեզանից: 

Հենց որ փորձում ենք պայքարել, փորձել փոխել այն, ինչ մեզանից դուրս է, սկսում ենք պայքարել աշխարհի օրենքների դեմ, որոնց հետ պայքարելու կարիք չկա:

Պայքարեք ինքներդ ձեր դեմ, հաղթեք ձեր վատ կողմերին, այլ ոչ թե ճակատագրի «դանակներին»:

Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը

Оцените статью