Ափսեները լվանալուց հետո հաճախ լվացարանները խցանվում են դրանց մեջ աղբի ու ուտելիքի մնացորդների կուտակման հետևանքով։ Այդ դեպքում առաջանում է տհաճ հոտ կամ ջուրը դժվարությամբ է հոսում։ Խնդիրը լուծելու համար կարող եք կիրառել հատուկ կենցաղային քիմիա։ Սակայն նմանատիպ միջոցներն ունեն երկու բացասական կողմ․ դրանք թան կ արժեն ու վնասում են շրջակա միջավայրին։
Այս պարզ ու արդյունավետ միջոցի շնորհիվ կկարողանաք մաքրել խցանված խողովակները։ Ձեզ անհրաժեշտ է․
- կիտրոնի հյութ՝ 1/2 բաժակ
- սոդա՝ 1/2 բաժակ
Տաքացրեք կիտրոնի հյութը։ Արեք դա միկրոալիքային վառարանի մեջ կամ գոլորշու վրա։ Գոլ հյութի մեջ լուծեք սոդան։ Սոդան քիչ-քիչ լցրեք՝ հաշվի առնելով, որ այն փրփրելու է ու թշշալու։
Լավ խառնեք գդալով ու դանդաղ լցրեք լվացարանի արտահոսքի մեջ։ Սպասեք 10 րոպե, իսկ հետո բացեք տաք ջուրը։
Կիտրոնի հյութի փոխարեն կարող եք օգտագործել միևնույն քանակի քացախ։
Ահա և վերջ, արտահոսքերը մաքուր են, խոհանոցում հաճելի հոտ է, իսկ ձեր գումարը խնայած է։