Մհեր Բաղդասարյանի առաջին Հայաստանյան թողարկումը՝ նվիրված Դիանա Տոռեսի շուրջ ստեղծված ատելության ալիքը ցրելուն․ Բացառիկ

Մհեր Բաղդասարյանը այսօր իր ինստագրամյան էջի story բաժնում մի շարք հրապարակումներ է արել՝ հայտնելով, որ արդեն Tete A Tete հաղորդումը թողարկվում է Հայաստանից։

Նա նշել է, որ առաջին թողարկման հյուրը դերասանուհի Դիանա Տոռեսն է, որի շուրջ վերջին շրջանում ձևավորվել է բավական մեծ ատելության ալիք։ Մհերի խոսքով՝ իր հաղորդման միջոցով փորձել է ցրել այդ ալիքը՝ ներկայացնելով Դիանա Տոռեսի իրական կողմը։

Բաղդասարյանը նաև խոսել է մեդիայի հզոր ազդեցության մասին՝ նշելով, որ մեծ լսարան ունեցող լրագրողը կամ լրատվամիջոցը ընդամենը մեկ օրում կարող է փոխել հանրային մարդու հանդեպ վերաբերմունքն ու կարծիքը։

Նրա խոսքով՝ իր առաքելության կարևոր մասն այն է, որ ոչ միայն արձանագրի որևէ դեպք, այլ փորձի հասկանալ և ներկայացնել դրա իրական պատճառները։

աղբյուր

Оцените статью