Մոսկվան ու Բաքուն անհամբեր են. ում դեմ է ուղղվելու «պողպատե մանդատը»

ԺԱՄԱՆՑ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե «մենք ցանկանում ենք, որպեսզի հայ ժողովրդի այս ընտրությունը օգնի հաղթահարել այն դժվարությունները, որոնք առկա են  երկրում և դուրս գալ կայուն զարգացման ուղի, այդ թվում` եռակողմ պայմանավորվածությունների իրականացման միջոցով,  որոնք ձեռք են բերվել և ստորագրվել Ռուսաստանի նախագահի անմիջական մասնակցությամբ»:

Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը նույնպես չի համբերել. «Ադրբեջանը միջազգային նորմերին և սկզբունքներին համապատասխանող հարաբերությունների կարգավորման կողմնակից է, այդ թվում` հարգանք ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հանդեպ»: Նա նաև հիշեցրել է, որ «Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների որոշ դրույթների իրականացումը հետաձգվում է»:

Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության ստորագրումից հետո ընկած ժամանակահատվածում ականների պայթյունների հետևանքով զոհվել է 28 մարդ, ավելի քան 120-ը վիրավորվել են: «Իրավիճակը սրվում է նրանով, որ Հայաստանը չի տրամադրում ականապատ տարածքների քարտեզները: Վերջերս Հայաստանը, միջազգային միջնորդների մասնակցությամբ, ներկայացրեց Աղդամի ականների քարտեզները: Միայն մեկ տարածաշրջանում ականների քանակը 97 հազար է: Սա ցույց է տալիս վտանգի մակարդակը», ասել է նա:

Նիկոլ Փաշինյանի «սահմանադրական մեծամասնությամբ» նոր խորհրդարանից թշնամիների սպասելիքներն ակնհայտ են: Ինչպե՞ս է Փաշինյանը մտադիր օգտագործել ձեռք բերված «պողպատե մանդատը»: Արդյոք դա ուղղված կլինի միայն ներքին հակառակորդների դեմ, թե՞ արտաքին թշնամիները նույնպես կզգան դրա սրությունն ու կարծրությունը:

Դեռ ընտրություններից առաջ Փաշինյանն ասում էր, որ պատրաստ է ստորագրել սահմանազատման վերաբերյալ նոր եռակողմ փաստաթուղթ: Եվ չնայած նա հայտարարեց, որ այս փաստաթուղթը կապված չէ Ղարաբաղի հետ, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանի սահմանների ճանաչումը նշանակում է պատերազմի արդյունքների ճանաչում: Բացի այդ, համաձայնվել բացել միջանցքը  «Ռուսաստանի ԱԴԾ վերահսկողության տակ»՝ նշանակում է համաձայնվել Հայաստանի տարածքների օտարման ռուս-թուրքական ծրագրերի հետ։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը, ով Հայաստան էր ժամանել ընտրություններից անմիջապես առաջ, առաջարկել է օգնություն ԱՄՆ կողմից: Շատ տեղերում սահմանը գծանշված չէ, մենք կարող ենք օժանդակություն ցուցաբերել տեխնիկական փորձաքննության առումով, տեսանկարահանել, ասել է նա: Բայց ամենակարևորը՝ Ռիքերը նշել է. «Մենք կցանկանայինք, որ կողմերը վերադառնային մայիսի 11-ի դրությամբ իրենց դիրքերը, որպեսզի նրանք տեղափոխվեին այնտեղ, որտեղ գտնվում էին մայիսի 11-ին, որպեսզի մենք կարողանանք խուսափել նման բախումներից»:

Ինչի՞ն է պետք Փաշինյանին սահմանադրական մեծամասնությունը՝ միանձնյա վավերացնելու եռակողմ համաձայնագրե՞րը, թե ընդդիմանալու նրանց ծրագրերին, ովքեր արդեն կորցնում են համբերությունը:

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
Оцените статью