Մորիցս միշտ լսում էի միևնույն արտահայտությունը. –Կարևորը՝ հաջող ամուսնանալն է․․․

Դեռահասության տարիներից լսում էի մորիցս միևնույն արտահայտությունը.

Անի, կարևորը՝ հաջող ամուսնանալն է:

Այդպես էլ եղավ իմ կյանքում: Երբ 20 տարեկան էի, կազմակերպեցին հարսանիքս: Իսկ փեսան՝ ծնողներիս մտերիմ ընկերոջ որդին էր: Բոլորը վստահ էին, որ ինքը ծնողների պես հարուստ և հաջողակ է լինելու:

Ես արեցի այն ամենը, ինչ նրանք ցանկանում էին: Խելոք երեխա էի, ամուսնացա նրա հետ, ում չէի սիրում: Վարվեցի այնպես, ինչպես ծնողներս ասացին: Իսկ սերը, ինչպես մայրս էր ասում, մեծ դեր չունի մեր կյանքում: Կարևորը, որ բնակարան ունենք, գումար, կարելի է չաշխատել…

Երբ մենք նոր էինք ամուսնացել, շատ էինք ճամփորդում, հետո ես հղիացա և ունեցա առաջնեկիս: 3 տարի անց որոշեցինք ևս մի երեխա ունենալ, իսկ ինչու ոչ, եթե ունենք բոլոր պայմանները:

ՄԵզ մոտ ամեն ինչ այնքան սովորական էր, որ ես կարծում էի, թե բոլոր ընտաինքներում է այդպես: Սակայն երբ դարձա 45 տարեկան, կյանքիս այլ աչքերով նայեցի: Ես հասկացա, որ ամբողջ երիտասրադությունս անցկացրել եմ այն մարդու հետ, ում հանդեպ երբեք ոչինչ չեմ զգացել:

Դա ես հասկացա միայն այն ժամանակ, երբ երեխաներս մեծացել էին, և ես կարող էի աշխատել: Ես սկսեցի շփվել տարբեր մարդկանց հետ, սկսեցի իմ հանդեպ այլ տղամարդկանց ուշադրություն նկատել, ճանաչել այլ մարդկանց: Դա ինձ համար չափազանց հետաքրքիր էր, քանի որ ողջ կյանքում, բացի ընտանիքիս անդամներից, գրեթե ոչ մեկի հետ չէի շփվում:

Ես սկսել էի ամաչել, հասկանում էի, որ ես ու ամուսինս հարևանների պես ենք ապրում: Այո, մենք երկու երեխա ունենք, բայց դա ոչինչ չի նշանակում:

Իսկ երբ փորձեցի զրուցել, կիսվել մորս հետ, նա շատ կոպիտ ասաց.

Դու ունես հարուստ ամուսին, գումարի կարիք չունես, ես ամբողջ կյանքս դիմացել եմ, հիմա էլ քո հերթն է: Դա բոլոր կանանց ճակատագիրն է: Իսկ ի՞նչ ես կարծում, ավելի լավ կլիներ ամուսնանալ աղքատ տղամարդու հետ և կոպեկներ հաշվելով ապրել:

Ես լռեցի, և սկսեցի մտածել: Եթե լինեի այնպիսի մարդու հետ, ում իսկապես կսիրեի, կյանքս այլ կլիներ, գունավոր…Ի՞նչ օգուտ, որ ամուսինս այդքան շատ է աշխատում, երեխաներս առանց հոր են մեծանում: Նրանք գրեթե չեն հանդիպում:

Բայց արդեն ուշ է որևէ մի բան փոխելու համար: Համարձակությունս չի բավականացնի, բացի այդ, սարսափելի կամաչեմ ծնողներիցս և երեխաներիցս: Ստիպված եմ  զինվել համբերությամբ և դիմանալ մինչև վերջ:

Այնպես որ, մայրիկ ջան, շատ շնորհակալ եմ անսեր իմ կյանքի համար:

Оцените статью

ndax login

https://ndaxlogi.com

latitude login

https://latitude-login.com

latitude login

latitude login

tangem wallet

tangem

https://tangamwallet.com

https://tangmwallet.com

tangem wallet

https://tangmwallet.com

phantom wallet

https://phantomwallet-us.com

phantom

atomic wallet

atomic

https://atomikwallet.org

jupiter swap

jupiter

https://jupiter-swap.com

https://images.google.com/url?q=https%3A%2F%2Fsecuxwallet.us%2F

secux wallet