Նիկոլ Փաշինյանին խորապես վշտացրել է 99-ամյա արքայազնի մահը

ԺԱՄԱՆՑ

99-ամյա արքայազն Ֆիլիպի մահվան մասին ապրիլի 9-ին հայտնել էր Բուքինգհեմյան պալատը։ Հունիսի 10-ին նա կդառնար 100 տարեկան։

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter–ում գրառում է արել` ցավակցելով թագավորական ընտանիքին արքայազն Ֆիլիպի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսնու մահվան կապակցությամբ։

​«Խորապես վշտացած եմ Նորին թագավորական մեծության, Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի կորստով: Թող Տերը օրհնի և ուժ տա նրա ընտանիքին այդ վիշտը հաղթահարելու համար։ Թող նրա հիշատակը հավերժ լինի»,– գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք` 99-ամյա արքայազն Ֆիլիպի մահվան մասին ապրիլի 9-ին հայտնել էր Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը։ Հունիսի 10-ին նա կդառնար 100 տարեկան։

Оцените статью