Նիկոլ Փաշինյանի առшջարկը՝ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին

ԺԱՄԱՆՑ

Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել: Վերջինս, դիմելով քաղաքական հայտնի շրջանակներին, առաջարկել է ինքնակամ վերադարձնել գողացվածը, հակառակ դեպքում` գործի կդրվի պետական թափանիվը:

«Կոչ եմ անում սկսել բանակցություններ գողացվածը վերադաձնելու վերաբերյալ, որը կծառայի ՀՀ սոցիալ-տնտեսական օրակարգի սպասարկմանը։ Կոչ եմ անում բոլոր այդ մարդկանց չկորցնել հնարավորությունը և չհասնել նրան, որ պետական թափանիվները սկսեն գործել» ,- հայտարարել է Փաշինյանը:

Հասկանալի է, որ քաղաքական հայտնի շրջանակներ ասելով Փաշինյանը նկատի ունի արտահերթ խորհրդարանական

ընտրություններին մասնակցած երկրորդ և երրորդ նախագահներին և, ըստ էության, վերջիններիս գործարք է առաջարկում, որի հիմքում կրկին

մուծվելու պահանջն է՝ ինչի դիմաց և ինչ պայմաններով դեռ հասկանալի չէ, սակայն Փաշինյանի այս առաջարկը բացահայտ քաղաքական առաջարկ է այսպես կոչված` նախկիններին: Ակնհայտ է, որ եթե Սարգսյանը և Քոչարյանը չհամաձայնվեն տվյալ գործարքին, ապա պետական թափանիվը, ի դեմս ռեկետի և նոր քրեական գործերին, իրեն սպասեցնել չի տա:

Փաշինյանը նման ակնարկներ արել էր նաև նախկինում` առաջարկելով մուծվել, հակառակ դեպքում` սպառնալով քաղաքական հետապնդումներով, ինչպես տեսնում ենք` վարչապետի պաշտոնակատարը չի փոխել իր ձեռագիրը, և դա հասկանալի է. այսօր ավելի քան երբևէ նրան փող է պետք , իսկ փողը կարելի է հայթայթել նաև նման գործարքների միջոցով…

Оцените статью