ԽՈՅԵՐ
Ձեր սիրելիին հեշտ չի լինի համոզել ինքն իրեն նրանում, որ ձեր հետ հարաբերություններում ինչ-որ բան դեպի վատը չի փոխվել: Ստիպված եք օգնել նրան այդ հարցում:
ՑԼԵՐ
Աշխատեք ձեր սիրելիի շնչին չկանգնել: Դրանից նա չի սկսի ավելի լավ անել այն, ինչ անում է, այլ հակառակը` ավելի կլարվի եւ կնյարդայնանա:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր սիրելին անտարբեր կլինի ձեր շուրջը կատարվող իրադարձությունների հանդեպ: Դժվար թե դրա մեղավորը դուք լինեք, սակայն, ամեն դեպքում, արժե սիրելիից պարզել պատճառները:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Սիրելին կցանկանա ձեզ ցույց տալ այլոց եւ առաջին հերթին ձեր կարծիքից անկախ լինելու հանգամանքը: Եթե դուք անմիջապես նրան ցույց չտաք, որ դա ձեզ դուր չի գալիս, ապա դա կարող է ամրապնդվել նրա մոտ:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր սիրելիին շատ դժվար կլինի գրավել ձեր ուշադրությունը եւ ջերմությունը, ընդ որում` ոչ թե այն պատճառով, որ դա նրան դժվար կլինի, այլ այն, որ դուք պարզապես դրա ժամանակը չեք ունենա:
ԿՈՒՅՍԵՐ
Դուք ավելի շատ գումար եք ծախսում, քան սովորաբար, ընդ որում` ոչ անհրաժեշտ իրերի վրա: Սակայն դուք իրավունք ունեք ձեզ երես տալու: Ձեր սիրելին ավելի լավ է չիմանա այդ ծախսերի մասին:
ԿՇԵՌՔՆԵՐ
Արժե համոզել ձեր սիրելիին նրանում, որ եթե անգամ հիմա ամեն ինչ շատ վատ է, ապա շուտով կսկսվի ձեր կյանքի լուսավոր շրջանը, եւ դուք կհիշեք այս շրջանը ինչպես վատ երազ:
ԿԱՐԻճՆԵՐ
Լավ շաբաթ է, որպեսզի մեծացնեք ձեր ծանոթությունների շրջանակը: Միգուցե արդեն ժամանակն է, որ ձեր ծնողներին ներկայացնեք ձեր ընտրյալին:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Հիշեք ձեր անցած սերը, քանի որ եթե անգամ չցանկանաք հիշել, այն կներխուժի ձեր կյանք: Պատրաստ եղեք եւ մեթոդներ ձեռնարկեք դրա դեմ:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Պետք է մի կողմ դնեք ձեր սկզբունքները, քանի որ կշեռքի նժարին ձեր սիրելիի համար շատ կարեւոր բան է դրված:
ՋՐՀՈՍՆԵՐ
Ձեր սիրելին վառ եւ հիշվող կլինի ոչ միայն ձեզ, այլեւ շրջապատի համար: Դուք ձեզ կզգաք ինչպես հայտնի աստղի զուգընկեր:
ՁԿՆԵՐ
Ձեր սիրելիին կթվա, թե դուք նրան չեք սիրում ինչ-որ բանի համար: Աշխատեք հակառակն ապացուցել նրան: