Մի խումբ գիտնականներ անց են կացրել ուսումնասիրություն, որի ընթացքում պարզել են, թե որ վիտամինն է ամենաարդյունավետը շնչառական հիվանդությունների և գրիպի վիրուսի դեմ պայքարում: Ընդ որում՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա բնավ վիտամին C-ն չէ:
Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի գիտնական Էդրիան Մարտինոյի խոսքով՝ աշնանն ու ձմռանը մրսածությունից ու գրիպից խուսափելու լավագույն միջոցը վիտամին D-ն է: Շատերը կարծում են, որ վարակների դեմ լավագույն միջոցը վիտամին C-ն է, մինչդեռ վիտամին D-ն պարունակում է ավելի շատ հակավիրուսային ու հակամանրէային նյութեր:
Գիտնականների խոսքով՝ այս բացահայտումը կօգնի այն մարդկանց, որոնք ապրում են ուլտրամանուշակագույն ճառագայթների պակաս ունեցող երկրներում: Բացի այդ, վիտամին D-ով հարուստ է հավկիթը, պանիրը, կարմիր ձուկն ու շամպինյոնները: