Դերասան Կարեն Հովհաննիսյանն ու կինը բավականին ակտիվ հրապարակումներ են անում իրենց ինստագրամյան էջերում:

Վերջին շրջանում Կարենի կինը հանդես  եկավ հեռուստասերիալներից մեկում, ինչը ևս առավել ճանաչում տվեց նրան:

Երեկ Մանեն իր ինստագրամյան էջում կազմակերպել էր հարցուպատասխան, որտեղ էլ հետևորդներն ուղղում էին իրենց հետաքրքիր հարցերը:

Նրանցից մեկը շտապել էր ճշտել, թե քանի տարի է զույգի միջև տարբերությունը:

Մանեն հարցին պատասխանել է Թաթա Սիմոնյանի «16» երգով`մատնանշելով թիվը:

Նշենք, որ վերջերս էլ հետևորդներից մեկը Մանեին մեղադրել էր իր կերպարի համար`նշելով, որ նա ընկել է հեռուստադիտողի աչքից:

«Էլ քեզ ոչ մեկ չի սիրե: Ամուսինդ չասե՞ց, որ էդ դերը պետք չի խաղաս»,-գրված էր հաղորդագրության մեջ:

Սրան Մանեն հետևյալ պատասխանն է տվել.

«Կարենն ինձ ամենաշատն է ոգևորում»: