Նայեք նկարին, որոշելու համար, թե որ տեսակի են ձեր մատները A, B, կամ C: Այնուհետեւ կարդացեք նկարագրությունը ստորեւ:
A. տեսակ
1. Դուք շատ բաց չեք եւ սովորաբար թաքցնում եք ձեր զգացմունքները: Դուք միշտ փորձում եք ավելի ուժեղ եւ ավելի անկախ երևալ, քան իրականում:
2. Դուք զգացմունքային անձնավորություն եք, եւ շատ հարմարավետ եք զգում ձեր մտերիմների հետ:
3. Դուք արհամարհում եք սուտը, կեղծավորությունը եւ խաբեությունը, քանի որ դա հակասում է ձեր համոզմունքներին:
4. Դուք զսպում եք զգացմունքների արտահայտումը եւ ցանկանում եք սառանսիրտ լինել:
5. Դուք էքստցենտրիկ եք, հանդուրժող չեք:
6. Դուք բարեսիրտ եք, եւ սիրում եք օգնել ուրիշներին: Դուք միշտ ցանկացած գործ ավարտին եք հասցնում, նույնիսկ եթե այն ձեր սրտով չէ:
7. Ձեզ դուր է գալիս ծիծաղել եւ կարող եք ծիծաղել որեւէ բանի, կամ որեւէ մեկի վրա, եթե գտնեք, որ դա զվարճալի է:
8. Դուք անծանոթների հետ սառն եք, բայց ընկերների եւ ընտանիքի հետ շատ զգացմունքային ու քնքուշ եք:
B տեսակ
1. Դուք չեք սիրում առաջինը խոսել կամ առաջին քայլը կատարել:
2. Դուք շատ նվիրվող եւ հավատարիմ անձնավորություն եք: Եթե սիրահարվում եք ինչ-որ մեկին, անընդհատ մտածում եք այդ անձի մասին:
3. Ներքուստ դուք շատ զգայուն եք, չնայած որ դրսից միշտ չէ, որ նկատելի է: Շրջապատող մարդիկ հաճախ սխալ կարծիք են կազմում ձեր մասին, քանի որ դուք հաճախ եք որոշ բաներ ձևացնում, որպեսզի որևէ մեկի զգացմունքներին չդիպչեք:
4. Դուք շատ մանրակրկիտ եք. Եթե ինչ-որ բան եք ձեռնարկում, ապա անպայման կհասցնեք մինչև վերջ:
5. Դուք վախենում եք, որ ձեզ կարող են վիրավորել: Ցանկանում եք, որ բոլորը մտածեն, որ ոչ մեկի կարիքը չունեք, բայց իրականում երազում եք գտնել ձեր կյանքի կեսին:
6. Դուք հանգստություն եք պահպանում, նույնիսկ այն ժամանակ, երբ ինչ-որ բան զшյրացնում է ձեզ:
C տեսակ
1. Դուք հեշտությամբ մոռանում եք տհաճ իրավիճակները եւ որեւէ մեկի հանդեպ վիրшվորվածության զգացում չեք պահում:
2. Դուք չեք սիրում անհայտ հանգամանքների հետ գործ ունենալ: Նախընտրում եք նոր եւ անհասկանալի երևույթների հետ գործ չունենալ:
3. Դուք հարգում եք ուրիշների կարծիքը:
4. Երբեմն դուք կոպտում եք մարդկանց վե-ճերի ժամանակ, բայց հետո ինքներդ եք ներում հայցում:
5. Դուք շատ բաց չեք եւ նախընտրում եք պահել ձեր խնդիրները եւ զգացմունքները ձեզ մեջ:
6. Դուք շատ պարզ եք եւ միշտ գիտեք, թե ինչ եք ուզում, եւ ինչ` ոչ: Դուք ցանկանում եք, որ մարդիկ վստահեն եւ հաշվի առնեն ձեր կարծիքը:
Համաձա՞յն եք այս նկարագրություններին: Կիսվեք այս նյութը ձեր ընկերների հետ: