Սառնարանի և առաստաղի միջև կա ազատ տարածություն, որը զբաղեցնելու ցանկությունն այնքան մեծ է։ Հատկապես եթե խոհանոցը փոքր է, մարդիկ ստիպված են օգտագործել յուրաքանչյուր ազատ սանտիմետրը։ Սակայն կարևոր է իմանալ, թե ինչը ոչ մի պարագայում չի կարելի դնել սառնարանի վրա։
Թռչունների վանդակը
Եթե տանը թռչուն եք պահում, պիտի հիշեք, որ նրանց առողջությունը կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում նաև վայրից, որտեղ դնում եք վանդակը։
Թռչունների վանդակը մի դրեք սառնարանի վրա, քանի որ դա կարող է վնասել ձեր ընկերների առողջությանը։ Սառնարանը աղմուկով է աշխատում, բացի այդ վիբրացիան և ջերմաստիճանի տատանումները կարող են թռչունների համար սթրեսի պատճառ դառնալ։
Բացի այս ամենից սառնարանը կարող է պարունակել քիմիական նյութեր, որոնք ևս կվնասեն ձեր թռչուններին։
Միկրոալիքային վառարան
Շատերը առանց դրա չեն պատկերացնում իրենց կյանքը, սակայն եթե պատրաստվում եք դնել այն սառնարանին, վերանայեք պլանները։ Միկրոալիքային վառարանը պարունակում է բազմաթիվ էլեկտրական դաշտեր, որոնք կարող են վնասել ձեր առողջությանը։ Սառնարանի վրա դնելով միկրոալիքայինը՝ կվնասեք նաև հենց սառնարանը, քանի որ կառաջանա ժանգ, նաև էլեկտրական տարրերի վնասում։
Սենյակային բույսեր
Թեպետ հարմար է թվում, այնուամենայնիվ ծաղիկների համար դա վնասակար է։ Բանն այն է, որ սառնարանը ստեղծում է ջերմաստիճանի և խոնավության մակարդակի ուժեղ տատանումներ, ինչն էլ կարող է ծաղիկներին վնաս հասցնել՝ առաջացնելով արմատների նեխում, հիվանդություններ։
Ինչպես վերը նշել էինք, սառնարանը կարող է պարունակել քիմիական նյութեր, որոնք վնասակար են բույսերի համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը