Պարոն Քոչարյան, մենք վախում ենք ձեզնից, մենք սш րսափում ենք ձեզնից, խնդրում եմ Ձեզ , հանգիստ թողեք ՄԵԶ, որպեսզի… Սոս Ջանիբեկյանը՝ Քոչարյանին

ԺԱՄԱՆՑ

Սոս Ջանիբեկյանը գրել է.
ՀՀ պատմության մեջ ամենահամակրածս ղեկավարի որդիները էղել են Լևոնը ու Սեթրակը , ամենախարիզմատիկ առաջնորդը Ռոբերտ Քոչարյանը … սակայն շատ եմ խնդրում , մի խլեք ժողովրդից (մեզնից) մեր երկիրը, մենք ձեզ չենք ցանկանում մեզ առաջնորդ տեսնել ,

մենք Ձեզ չենք հավատում , մենք Ձեր բարի լինելու մեջ վստահ չենք, մենք հետ գնալ չենք ցանկանում , մենք վախում ենք ձեզնից, մենք սш րսափում ենք ձեզնից, մենք մեզ ծառայող ղեկավար ենք ցանկանում , ոչ թե մեզ իրեն ծառայացնող , մենք հին բարքերը չենք ցանկանում,

մենք հին ոչ մի բան չենք ուզում ,մենք զզվում ենք հին կր իմինալ , հարուստ, պաշտոնյաների սերմանած ճշտից … Խնդրում եմ Ձեզ , հանգիստ թողեք ՄԵԶ` ժողովրդին … շատ եմ խնդրում, թողեք բաց թողնել ձեզ , գնացեք , թողեք մոռանանք ձեզ , անցեք թոշակի,

կյանքը կարճ ա , Դուք էլ մեծ մարդ եք
պարոն Քոչարյան, խնդրում եմ գնացեք Եվրոպա , Netflix-ով ֆիլմ դրեք նայլու , լավ թեյ խմեք անգլիական , մեզ էլ թողեք մեր ուզած երկիրը սարքենք …
Շնորհակալություն ,որ համաձայնվեցիք …

Оцените статью