Ռաֆայել Օվսեյանի ծնողները որոշել են երեխա ունենալ՝ կատարելով հերոսի ցանկությունը… Միշտ ինձ ասում էր՝ մամ, գնամ բանակ գամ, ապերիկ ունենանք

ԺԱՄԱՆՑ

Ռաֆայել Օվսեյանի ծնողները որոշել են երեխա ունենալ՝ կատարելով հերոսի ցանկությունը… Միշտ ինձ ասում էր՝ մամ, գնամ բանակ գամ, ապերիկ ունենանք…

Ռաֆայել Օվսեյանը բանակ է զորшկոչվել 2020 թվականի հունվարի 15-ին:

Զոհված զինծառայող Ռաֆայել Օվսեյանի ծնողները որոշել են երեխա ունենալ․ կկատարեն Ռաֆայելի երազանքը - YouTube

«Ինչ իր հետ եմ կիսվել, ուրիշ ոչ մեկի հետ չեմ կիսվի: Շատ բաց սրտով եղբայր էր, տարբերվող»,-պատմում է Ռաֆայել Օվսեյանի քույրը՝ Միլենա Օվսեյանը:

Ռաֆայելի մոր՝ Աննա Էժդարյանի խոսքով՝ տղան շատ տխուր է եղել բանակ գնալուց առաջ: «Շատ էր ուզում արձակուրդ գալ: Սեպտեմբերի 17-ին գնացինք Ջրական, իրեն անակնկալ մատուցեցինք, 2 օր մնացինք, 3-րդ օրը թույլ չտվեցին, խառնվել էին իրար, չէինք հասկանում ինչ է կատարվում: Իրենք նախորոք գիտեին, որ կ ռ իվ է լինելու»,-պատմում է Ռաֆայելի մայրը՝ Աննա Էժդարյանը»,-նշում է նա:

Ընկերները պատմել են, որ կռվի ժամանակ շատ է խոսել տղաների հետ, ոգևորել․ «Մինչև վերջ պետք է պայքարենք, ոչ ոք այստեղից չպետք է փախնի»,-եղել են Ռաֆայելի խոսքերը։

Նրա հայրը ցանկացել է գնալ Արցախ, որդու կողքին լինել, չի թողել՝ «Պապ տղավարի խոսք տուր, որ դու չես գա այստեղ»,-որդու ու հոր խոսակցությունը հիշում է մայրը։

Возможно, это изображение (1 человек, волосы и верхняя одежда)

«Միշտ ինձ ասում էր՝ մամ, գնամ բանակ գամ, ապերիկ ունենանք, ասում էի՝ Ռաֆո ջան, գնալու ես գաս, դու ես ամուսնանալու, երեխա ունենալու»,-ասում է մայրը: Քույրն էլ հավելում է, որ ծնողները որոշել են երեխա ունենալ, կատարել Ռաֆայելի երազանքը:

Ռաֆայել Օվսեյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 17-ին: Հայրենիքի պաշտպանության համար մ ղ վող մшրտերում նա զ ո հվել է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին:

Մանրամասները՝ տեսանյութում.

Оцените статью