Ռուսաստանը ուղիղ սպառնաց Ուկրաինային պատերազմով

ԺԱՄԱՆՑ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ինչի հետ Կիևը մեծ հույսեր է կապում, կարող է անշրջելի հետևանքներ ունենալ Ուկրաինայի պետականության համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«ՆԱՏՕ-ին անդամակցելը, Կիևի սպասումներին հակառակ, ոչ միայն խաղաղություն չի բերի Ուկրաինային, այլ նաև կհանգեցնի ռազմական լայնածավալ սրմանը հարավ-արևելքում», ասել է Զախարովան։

Ապրիլի 6-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին խաղաղության հասնելու միակ ուղին է։

Նշենք, որ Ռուսաստանը մեծ ուժեր է կուտակում Ուկրաինայի սահմաններին: ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն աջակցություն են հայտնել Ուկրաինային, Մոսկվային զգուշացվել է, որ ռազմական ագրեսիայի դեպքում լուրջ պատժամիջոցներ են սահմանվելու Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ նավթային էմբարգո եւ անջատում Սվիֆթից:

Բացի այդ, ձերբակալվելու է «ռուսական տրիլիոնը»՝ Պուտինի իշխանության տարիներին Ռուսաստանից դուրս բերված, տարբեր տվյալներով, 1-3 տրիլիոն դոլարը, որը պատկանում է Պուտինի ռեժիմի բարձրաստիճան ներկայացուցիչներին:

Աղբյուև՝ lragir.am

(Visited 18 times, 18 visits today)
Оцените статью