Մարդկանց մեծամասնությունը անտեսում են այս յուղը կամ ընդհանրապես չգիտեն դրա մասին, մինչդեռ դա հրաշալի միջոց է մաշկի և մազերի հետ կապված խնդիրներից ազատվելու համար:
Խոսքը գերչակի յուղի մասին է: Այն խթանում է մազերի աճը, ոչնչացնում է բակտերիաները և սնկերը և ստիպում է մազերին կրկին աճել: Այն կանգնեցնում է մազաթափությունը և լավացնում է մազերի որակը: Իր մեջ պարունակում է օմեգա 9 ճարպաթթուներ, որոնք սնում են մազերը, մաշկը: Գերչակի յուղը թափանցում է խորը ծակոտիների մեջ
և ֆոլիկուլները դարձնում առողջ, մազերին փայլ և առողջ տեսք է հաղորդում: Մազերի աճը խթանելու համար 2-4 կաթիլ գերչակի յուղը կաթեցրեք ձեռքի ափին և մերսող շարժումներով քսեք գլխամաշկին, մազերի ողջ երկարությամբ մազարմատներից մինչև մազերի ծայրը ,
սակայն 2 կաթիլից ոչ ավել: Հիանալի փայլը ապահովված կլինի: Խճճված մազերը բացելու համար սանրի վրա քսեք գերչակի յուղ և սանրեք, թնջուկները հեշտությամբ կբացվեն և սանրվելն այլևս ցավոտ չի լինի: Եթե ցանկանում եք ունենալ խիտ և երկար թարթիչներ, ապա դրանց վրա քսեք գերչակի յուղ: Գերչակի յուղը օգտակար է նաև
շրթունքների խնամքի համար: Շրթունքները երբեմն ճաքճքում են, չորանում են: Գերչակի յուղը շրթունքներին գեղեցիկ և առողջ տեսք կհաղորդի: