Սոնա Ռուբենյանը՝ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին 20 հազար դոլարով երգելու մասին

ԺԱՄԱՆՑ

 

Երգչուհի Սոնա Ռուբենյանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին 20.000 դոլարով երգելու` համացանցում շրջանառվող թեմային: Երգչուհին ինստագրամյան իր էջի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել՝ նշելով. «Աննախադեպ առաջարկ ունեմ. եթե էլի մեկը հայտնվի, որ էսպիսի ակնհայտ սուտ ասի, ու ես ասեմ՝ ճիշտ ա, էդ 20.000 դոլարը մի տեղից կճարեմ, կտամ իրան»։

Հիշեցնենք, որ երեկվանից համացանցում տարածվել էր Ծառուկյանի որդու հարսանյաց արարողության ծախսերը, որտեղ նշված էր, որ Սոնա Ռուբենյանը ստացել է 20 հազար դոլար։

Оцените статью