Վերցնում եմ 1 բաժակ կեֆիր և կարտոֆիլ… Անգամ ջեռոց չեմ միացնում

ԺԱՄԱՆՑ

Եթե ուզում եք պատրաստել հեշտ, սննդարար, համեղ որևէ ուտեստ, կարող եք փորձել այս հայկական բաղադրատոմսը: Հատուկ հմտություն պետք չէ՝ այսպիսի լոշիկներ թխելու համար:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կեֆիր՝ 250մլ
  • աղ՝ 1թ.գ.
  • սոդա՝ 0,5թ.գ.
  • փափուկ տեսակի պանիր՝ 150գ
  • ալյուր՝ 300գ
  • կարտոֆիլ՝ 350գ

Պատրաստման եղանակ.

Միացնել սոդան ու կեֆիրը, լավ խառնել: Երբ սկսվի ռեակցիա, ավելացնել կես գդալ աղ:

Մաս-մաս ավելացնել ալյուրը՝ փայտե գդալով խառնելով,, իսկ հետո հունցել էլաստիկ, ոչ կպչուն խմոր: Ծածկել սննդային թաղանթով:

Եփել կարտոֆիլը: Երբ սառի, մաքրել:

Պանիրն ու կարտոֆիլը միասին աղալ, համեմել աղով:

Խմորը նորից տրորել, բաժանել 8 հավասար մասի: Գնդիկները գրտնակել 12սմ տրամագծով շերտերի:

Յուրաքանչյուրի համար կարտոֆիլից ու պանրից գնդիկ ձևավորել, դնել խմորի շերտի մեջտեղում ու փակել՝ կողքերից հավաքելով խմորը:

Զգույշ գրտնակել միջուկով խմորը՝ 1-2սմ հաստությամբ լոշիկ ստանալով:

Մի կաթիլ ձեթ լցնել թավայի մեջ, տապակել լոշիկները՝ երկու կողմից, մինչ ոսկեգույն դառնալը:

Ավելի ախորժելի դարձնելու համար, լոշիկներին կարող եք հալեցրած կարագ քսել:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը

Оцените статью