Ամբողջ մանկությունս անցկացրել եմ ապրելու համար պայքարելով: Բոլոր համադասարանցիներս գնում էին թատրոն, կինո կամ ցուցահանդեսներ, իսկ ես բացի մութ տան պատերից ոչինչ չէի տեսնում: Մայրս երբեք նմանատիպ միջոցառումների համար գումար չուներ, այդ ամենը նա համարում էր ավելորդ ծախսեր: Իսկ ահա խմիչքի գումար ուներ:
Տանը ինձ երբեք չէր սպասում պատրաստի ուտելիք: Միայն գոռոցներ և նախատինք: Մայրս երբեք չէր մաքրում տունը և չէր օդափոխում սենյակները: Ես պարում էի սարսափելի պայմաններում: Միակ ուրախությունս, որ ունեցել եմ մանուկ հասակում, եղբայրս էր: Երբեմն մայրս կարող էր մակարոն եփել և շպրտել մեր առաջ…
Ժամանակի ընթացքում սկսեցի հաճախ սնվել մեր ընկերների և ծանոթների տանը: Ինչ համեղ էին պատրաստում նրանց տատիկներն ու մայրիկները…Ես կյանքս կտայի նրանց եփած պյուրեի կամ կոտլետի համար…
Մայրս հաճախ էր «հոգնում» և գարեջրի գումար անպայման գտնում էր, հրավիրում էր նաև իր ընկերական շրջապատին…Մեր հյուրերը բոլորն էլ մորս նման էին:
Մի օր էլ, մինչ մայրս խանութ էր գնացել, մի կում գարեջուր փորձեցի…Այդ ինչ զզվելի էր, մինչև հիմա չեմ հասկանում, թե մայրս ինչպես է մեզ փոխել այդ զզվելի խմիչքի հետ:
Ես ու եղբայրս լիովին ինքնուրույն էինք մեծանում: Ամբողջ օրը դրսում էինք անցկացնում, բաց էինք թողնում դպրոցը, փորձում էինք գումար աշխատել:
Զարմանում եմ, թե ինչպես կարողացանք ադեկվատ մարդ մեծանալ, ավարտել դպրոցը:
–Ես ձեզ ոչինչ պարտական չեմ,-ամբողջ մանկություն հենց դա էի լսում մորիցս:
Հիմա ես 35 տարեկան եմ, ամուսնացած եմ, աշխատում եմ, բայց ընդհանրապես չեմ օգնում մորս, չնայած գիտեմ, որ նա հարբեցող է դարձել և ունի օգնության կարիք:
Նույն կերպ էլ վարվել է եղբայրս. ջնջել է նրան իր կյանքից: Նա այժմ զինծառայող է դարձել և աշխատում է ուրիշ քաղաքում:
Մենք շատ շնորհակալ ենք մեր մորը՝ փչացած մանկության համար: