-Տղեք, կայնեք, հանկարծ չուտեք, լրիվ հում է մնացել․․․ Առիթը չկորցրեցի, խմելուց հետո անմիջապես․․․

Ստորև Ձեզ ենք ներկայացնում Ռուբեն Գասպարյանի հուշերից մի հատված:

Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է․ տեսանյութ » Civic

Վանաձորում «Հրդեհ» ֆիլմն էր նկարահանում: Մի օր, նկարահանումից հետո, գյումրեցիներով՝ ես, Մհեր Մկրտչյանը, Հենրիկ Ալավերդյանը (Բասոն), Արտյուշա Գյոդակյանը, որոշեցինք գնալ թոք ու ջիգյար ուտելու: Որտեղ որ նստած էինք, աթոռները բզկտած էին, վրայի կաշիները պոկված, եւ տակից գուբկաներն էին երեւում:

Ուտելու ժամանակ հանկարծ պատառաքաղս կպավ այդ գուբկային եւ թոք ու ջիգյարի չափ մի պատառ հայտնվեց պատառաքաղիս վրա: Ես ինձ չկորցրեցի, անմիջապես թաթախեցի թոք ու ջիգյարի մեջ, իսկ Բասոն, որ այդ ժամանակ խառնված բան էր պատմում՝ չնկատեց: Առիթը չկորցրեցի, խմելուց հետո անմիջապես դրեցի Բասոյի բերանը:

Մհեր Մկրտչյան

Նա ուղիղ 5 րոպե բերանի մեջ աջ ու ձախ էր տանում գուբկեն: Ես, Ֆրունզը ու Արտյուշը, (նրանք նույնպես նկատել էին), ծիծաղից թուլացել էինք, ոչ թե Բասոյի պատմածի, այլ կատարվածի վրա: Բասոն ասաց.

-Տղեք, կայնեք, հանկարծ չուտեք, լրիվ հում է մնացել:

Оцените статью