Օքսֆորդի համալսարանը հաստատել է, որ տոլման հայկական է․ ուշագրավ մանրամասներ

Տոլմայի ծագումնաբանությունը Ադրբեջանը կասկածի տակ դրեց։ Թշնամական հարևան պետությունը կարողացավ հասնել այն բանին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն տոլման համարեց ադրբեջանական մշակութային ժառանգություն։

2 ժողովուրդների միջև հակամարտությունը տեղափոխվեց խոհանոցային հարթակ։ Ադրբեջանցիները շարունակ պնդում են՝ տոլման ադրբեջանական է, իսկ հայերը՝ հայկական։ Այստեղ պիտի փաստել՝ հայկական և ադրբեջանական տոլմաները բոլորովին տարբեր ուտեստներ են։

Հայերն այն պատրաստում են հիմնականում հորթի մսից, իսկ ադրբեջանցիները՝ բացառապես ոչխարի մսից։ Բոլորովին վերջերս Օքսֆորդի համալսարանը մի հայտարարություն տարածեց, ըստ որի՝ համալսարանի աշխատակիցները որոշակի տեղեկություններ են հավաքագրել և կատարել այսպիսի վերլուծություն՝ տոլման հայկական է։

Նրանք հայտարարում են՝ ուտեստն հայկական ծագում ունի, որը կարճ ժամանակ անց անցել է թուրքական խոհանոց և դարձել պալատական ուտեստ։ Խաղողի տերևները հայ ժողովուրդը խոհանոցում կիրառել են դեռևս մեր թվարկությունից առաջ։

Խաղողի վազը հայերեն կոչվել է նաև «տոլի», որն «ուդուլի» ձևով հիշատակվում է Վանի թագավորության արձանագրություններում: Եվ չնայած այս ամենին՝ տոլման հայկական է և դժվար կլինի գտնել մի հայի, ով չսիրի հայկական ավանդական տոլման։

Աղբյուր

Оцените статью