3 կանոն, որոնք կիրառելով՝ կկարողանաք լավ հարաբերություններ ունենալ ձեր երեխայի հետ

Երեխայի հետ փոխհարաբերությունները պիտի ընթանան ճիշտ ուղղությամբ։ Շատ են երեխաների հետ շփվելու և նրանց դաստիրակության հետ կապված կանոններն ու խորհուրդները, սակայն ոչ բոլորն են գրագետ ու ճիշտ։ Կա 3 կանոն, որոնց կիրառման դեպքում կկարողանաք լավ ու ներդաշնակ հարաբերություններ ունենալ ձեր զավակների հետ։ Անգամ եթե սկսեք հետևել միայն առաջին կանոնին, միևնույնն է, լավ արդյունքի կհասնեք։

Սիրել երեխաներին

Երեխաների հետ շփվելու բազմաթիվ կանոններ կան, սակայն դրանք բոլորը կարելի է միացնել ու անվանել՝ սիրեք ձեր երեխային։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե տարրական միտք է, սակայն, ցավոք, այդպես չէ։ Ծնողների մեծամասնությունը սիրում են երեխային՝ եսասիրական նպատակներ հետապնդելով (օրինակ, հույս ունեն, որ երբ երեխաները մեծանան, կօգնեն իրենց), կամ սիրում են ոչ թե երեխային, այլ իրենք իրենց՝ երեխայի մեջ, (օրինակ, հույս ունեն, որ երբ երեխան մեծանա, կընտրի ծնողների ուղին), սիրում են երեխաներին՝ նրանց հետ կապված որոշակի հույսեր ունենալով, (օրինակ, ծնողները հույս ունեն, որ երեխան կհասնի նրան, ինչին իրենց հասնել չի հաջողվել)։ Բայց քիչ ծնողներ են սիրում երեխային այնպիսին, ինչպիսին որ նա կա։ Եթե անկեղծորեն սիրեք ձեր երեխային, ապա այդ սերը այլընտրանք չի թողնի ձեր ժառանգին․ ՆԱ ԷԼ ՁԵԶ ՓՈԽԱԴԱՐՁ ՍԵՐ ԿՆՎԻՐԻ։

Երեխաներին պետք չէ անընդհատ ասել ՉԻ ԿԱՐԵԼԻ

Այս խոսքը պետք է ասել միայն 3 դեպքերում․

  • չի կարելի վերցնել ուրիշինը
  • չի կարելի նեղացնել ուրիշներին
  • չի կարելի քանդել ուրիշների ստեղծածը։

Մնացած դեպքերում չի կարելի բառի փոխարեն միանգամից բացատրեք, թե ինչու չարժե գնալ որոշակի քայլի։

Համեմատեք․

  • Քեզ պաղպաղակ չի կարելի և -Եթե այսօր պաղպաղակ ուտես, վաղը կոկորդդ ավելի շատ կցավի։
  • Չի կարելի կեղտոտել սեղանը և -Եթե կեղտոտես սեղանը, հաճելի չի լինի դրա դիմաց նստելն ու ճաշելը։

Երեխաներին դարձրեք գիտակից

Երբ երեխան ձեր տեսակետից որևէ վատ արարք է գործում, հանգիստ ձայնով հարցրեք․ «Դու հիմա ի՞նչ ես անում»։ Սովորաբար երեխաները գիտակցում են, որ իրենց արարքի մեջ մի բան այն չէ։ Երբ նա պատասխանի՝ կռվում եմ, քանդում եմ, կոտրում եմ, ուղղեք հաջորդ հարցը․ «Ինչի՞ համար ես դա անում»։ Հավատացեք, երեխաները հիմար չեն, ու որոշ ժամանակ անց նրանք նախքան որևէ մի բան անելը, կսկսեն մտածել ու վերլուծել՝ իհարկե իրենց տարիքին համապատասխան։

Оцените статью