
70-ամյա հարուստ տղամարդ եմ․ Որոշեցի ստուգեմ երեխաներիս ու ասացի, որ փողերս կտակել եմ մանկատանը․ Միանգամից ցույց տվեցին իրանց իրական դեմքը, հասկացա ով ա ինձ սիրում, ով փողերս․․․Ամբողջ կյանքում ես ու մարդս լավ փող ենք աշխատել, հիմա էլ շատ փող, ոսկեղեն ունեմ: Մարդս մա հա նալուց առաջ ասեց, հարստությունը կթողնես նրան, ով քեզ շատ կսիրի ու հոգ կտանի քո մասին:

Հիմա ես 70 տարեկան եմ ու ուզում եմ հասկանամ երեխեքիցս, ովա ինձ սիրում ու ոչ թե իմ փողերը:Երեք տղա ունեմ ու մի աղջիկ:Չորս էլ ամուսնացած են, երեխեք ունեն: Բոլորն էլ ապահովված են: Մի օր հավաքեցի երեխեքիս ու թոռներիս ու ասեցի, որ որոշել եմ իմ ողջ ունեցվածքը կտակեմ մանկատանը, քանի որ էդ երեխաները շատբանի կարիք ունեն, իսկ առանձնատունը նվիրելու եմ մի անապահով բազմազավակ ընտանիքի:
Բառերով կդժվարանամ նկարագրեմ, թե ինչ կատարվեց: Տղերքս սկսեցին բղավել, ասեցին,որ նման բան չէին սպասում, հարսներս քիթ ները կախեցին,հետս չէին ուզում խոսեին,իրանց երեխեքն էլ սկսեցին զզվանքով ինձ նայել:Գոռ գոռացին ու մեկը մեկի հետևից դուրս եկան՝ ասելով, որ ես իրանց չեմ սիրում:

Աղջիկս ու փեսես զարմացած նայում էին: Աղջիկս գրկեց ինձ ու ասեց. Մամ, ջան, ես ուրախ եմ, որ դու էդքան բարի մարդ ես: Իսկ փե սաս ասեց.
-Իմ տան դռները միշտ բաց են քո առաջ, երբ կցանկանաս կարող ես տեղափոխվել իմ տուն, ես իմ մրից քեզ երբեք չեմ տարբերել:
Ես հասկացա, թե ով է իսկապես արժանի իմ ունեցվածքին ու հենց նրանց էլ կտակեցի իմ ողջ հարստությունը:







