Ալյուրի փոխարեն դդմիկին ավելացնում եմ ՍԱ ու ստանում ամենահամեղ կոտլետը

Ինչպես պատրաստել շատ համեղ դդմիկից կոտլետ՝ առանց ալյուր ավելացնելու:

Բաղադրատոմսը պարզ է, քիչ ժամանակ է պահանջվում: Ուտեստը համեղ է ինչպես տաք, այդպես էլ սառը վիճակում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • դդմիկ՝ 2 հատ
  • սխտոր՝ 2 պճեղ
  • կանաչի՝ փոքր կապ
  • ձու՝ 3 հատ
  • աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
  • արագ պատրաստվող վարսակի փաթիլներ՝ 3ճ.գ.
  • ձեթ՝ տապակելու համար

Պատրաստման եղանակ.

Խորը ափսեի մեջ խառնել ձուն ու վարսակի փաթիլները, դնել մի կողմ:

Հեռացնել դդմիկի կեղևը:

Խոշոր քերիչով անցկացնել դդմիկները, քամել:

Քամած դդմիկին ավելացնել կանաչի, օրինակ՝ կանաչ սոխ և սամիթ, ճզմել սխտոր:

Վերջում ավելացնել վարսակով ձուն:

Համեմել աղով, պղպեղով: Հիմքը պատրաստ է:

Դդմիկից զանգվածը գդալ-գդալ լցնել տաքացրած ձեթի մեջ և տապակել միջին կրակի վրա՝ երկու կողմից:

 

Ցանկալի է մատուցել թվասերով և սխտորով սոուսի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Оцените статью