Ահա թե ինչպես են պատրաստում Զատկի ամենահամեղ լավաշով չամիչով փլավը. շատ պարզ և հեշտ եղանակ, համից չեք կշտանա:
Չամիչով փլավի բաղադրությունը՝
- 300 գրամ բրինձ,
- 200 գրամ սալորաչիր (չրերի տեսականին թողնում ենք ձեր ցանկության),
- 100 գրամ չամիչ,
- 1 հատ լավաշ,
- 150 — 200 գրամ յուղ, կարող եք հետն էլ կարագ օգտա գործել համեղ է ստացվում աղ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը՝
Սկզբից բրինձը լավ լվանում ենք մինչև ջուրտ պարզի, ջրին ավելացնում ենք աղը և դնում ենք եփելու, իհարկը ընթացքում չենք մոռանում խառնել: Տապակի մեջ լցնում ենք բուսա յուղը և կարագը ,մար մանդ կրակի վրա տա պակում են չրերը և չամիչը՝ ան-ընդհատ խառնելով:
Բրինձը եփելուց հետո խառնում ենք տապակած չրերին , որից հետո պատրաստում ենք մեկ այլ տարայի մեջ լավաշները:մինչև լավաշով ծած կելը մի քանի կտոր կարագ ենք դնում այնու հետև տարայի հատակը՝ կողքերով ծած կում ենք լավաշով և լցնում բրինձը: Մինչև կափարիչը փակելը սրբիչով ծածկում ենք, ապա կափարիչով փակում ենք ու դնում մարմանդ կրակի վրա 10-13 րոպե: Եվ ահա պատրաստ է մեր չամիչով փլավը:
Մանրամասն պատրաստման եղանակին ծանոթանալու համար դիտեք հետևյալ տեսանյութը՝
Բարի ախորժակ