Որպեսզի կոտլետը ստացվի հյութեղ և ախորժելի, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն մսի որակին, այլև պատրաստման մեթոդներին: Հատկապես կարևոր է տապակելու գործընթացը:
Եթե սխալ տապակեք կոտլետը, անգամ ամենահամեղ խճողակը կարող է փչանալ:
Տապակելու հիմնական կանոնները
Չափը նշանակություն ունի. մանր կոտլետները գուցե և ավելի գեղեցիկ են, բայց ստացվում են պակաս հյութեղ: Խոշոր կոտլետն ավելի հյութեղ է ստացվում:
Թավայի տաքացնելը. կոտլետը դրեք միայն լավ տաքացրած ձեթով թավայի մեջ: Այս կանոնին չհետևելը կհանգեցնի նրան, որ կոտլետը դանդաղ կտաքանա ու շատ հյութ կկորցնի, ընդ որում այրվելու ռիսկը կավելանա:
Կեղևի առաջացում. կոտլետին կարող եք ախորժելի տեսք հաղորդել, եթե տապակեք մինչ ոսկեգույն կեղևի առաջանալը: Դրա համար թուլացրեք կրակը և տապակեք 5-7 րոպե:
Սոուս. շատերը սոուս են լցնում կոտլետի վրա տապակելու ընթացքում: Սակայն թթվասերով կամ տոմատի մածուկով սոուսը ավելի լավ է մատուցել առանձին, որպեսզի կոտլետը չվերածվի շոգեխաշած կոլոլակի:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը