Կիսվում եմ մեր ընտանիքի ամենասիրած կոմպոտի բաղադրատոմսով: Սա պատրաստում եմ արդեն շուրջ 10 տարի: Չեք պատկերացնում, թե որքան համեղ ու անուշաբույր ըմպելիք է ստացվում, իսկ դա կիտրոնի շնորհիվ, որը կոմպոտը դարձնում է ոչ միայն առանձնահատուկ, այլև օգտակար:
Անհրաժեշտ բաղադրիչներ՝ 2 հատ 3լ բանկայի համար
- 5լ ջուր
- 400-600գ շաքարավազ
- 500-600գ կեռաս
- 400-500գ ելակ
- 4 կտոր կիտրոն (4 կիսալուսին)
- 2 ճյուղ անանուխ
Պատրաստման եղանակ.
Սկզբում պատրաստում եմ օշարակ՝ 5լ ջրից և 2 բաժակ շաքարավազից:
Շաքարավազի քանակը կարող եք կարգավորել ըստ ճաշակի: Սովորաբար օգտագործում եմ 200-300գ շաքարավազ՝ 1 հատ 3լ բանկայի համար: Լավ խառնում եմ, դնում կաթսան կրակին և օշարակը հասցնում եռման աստիճանի: Մինչ օշարակը պատրաստվում է, զբաղվում եմ բանկաները լցնելով:
Հատապտուղները, անանուխը, կիտրոնը հավասարաչափ բաշխում եմ բանկաների մեջ:
Ավելացնում եմ եռացող օշարակ:
Ջուրը դանդաղ լցրեք, որպեսզի ջերմաստիճանի կտրուկ տատանում չլինի և բանկան չճաքի:
Վերջում հերմետիկ փակում եմ բանկաները, շուռ տալիս և ծածկոցով փաթաթում:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը