Այս բաղադրատոմսով պատրաստվող ցանկացած թխվածք ստացվում է շատ համեղ, ախորժելի, նուրբ և թեթև։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- ալյուր՝ 1կգ
- կաթ՝ 0,5լ
- շաքարավազ՝ 250գ
- խմորիչ՝ 50գ
- կարագ/ մարգարին՝ 100գ
- աղ՝ մի պտղունձ
Պատրաստման եղանակ․
Հալացնել կարագը կամ մարգարինը։ Լցնել կարագը 500մլ կաթի մեջ։ Ավելացնել 50գ խմորիչը։ Լցնել 250գ շաքարավազը և մի պտղոււնձ աղը։ Խառնել գդալով՝ մինչ լիարժեք լուծվելը։ Թողնել 5-10 րոպե։
Այնուհետև վերցնել 1կգ ալյուրը և մաղելով լցնել հեղուկ խառնուրդի մեջ՝ փոքր չափաբաժիններով։ Լավ խառնել գդալով։
Կաթսային ձեթ քսել և մեջը լցնել խմորը։ Ծածկել տոպրակով և թողնել 40-60 րոպե։
Երբ խմորը լավ բարձրանա, հանել և տրորել։
Խմորը նորից դնել կաթսայի մեջ և ծածկել տոպրակով։ Սպասել, որ բարձրանա երկրորդ անգամ, դնել ալյուրոտ սեղանին և հունցել 5-10 րոպե։ Հենց սեղանի վրա ծածկել տոպրակով և թողնել 15-20 րոպե։ Խմորը պատրաստ է։
Արդեն կարող եք պատրաստել բուլկիներ, քաղցր միջուկով կարկանդակներ և պիրոգներ։
Բարի ախորժակ։