Այս բաղադրատոմսն ունի երկար տարիների պատմություն: Այն փոխանցվում է սերնդե-սերունդ: Միշտ ստացվում է անհավանական համեղ ու ախորժելի:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
ալյուր՝ 400գ
փխրեցուցիչ՝ 2թ.գ.
կարագ՝ 100գ
ձու՝ 1 հատ
շաքարավազ՝ 2/3 բաժակ
վանիլին
կաթ՝ 100մլ
աղ՝ մի պտղունձ
շաքարի փոշի
Պատրաստման եղանակ.
Փափկած կարագը լցնել խորը տարայի մեջ: Ավելացնել շաքարավազը և լավ խառնել: Այնուհետև հարել ձուն՝ մի քիչ աղ ավելացնելով: Միացնել կարագի հետ:
Լցնել կաթն ու վանիլինը: Խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի:
Մաս-մաս ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը, փափուկ խմոր հունցել: Այն պիտի լինի շատ փափուկ, թեթևակի կպչուն:
Դնել ալյուրոտ սեղանին: Գրտնակել՝ 1սմ հաստությամբ շերտ ստանալով:
Ֆորմայով կամ բաժակով կտրատել խմորը, իսկ ավելցուկները հավաքել, նորից գնդիկ անել և գրտնակել:
Խմորի կտորները դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ:
Ջեռոցը տաքացնել մինչ 180 ջերմաստիճանի և թխել մոտ 15 րոպե: Ջեռոցում երկար չթողեք, այլապես թխվածքաբլիթը չոր կստացվի:
Ցանկության դեպքում տաք թխվածքաբլիթներին շաքարի փոշի ցանել:
Բարի ախորժակ: