Սուրճի բոլոր սիրահարներին հայտնի է, որ այս անուշաբույր ըմպելիքը հիանալի կերպով առույգացնում է ու արթնացնում, սակայն ամերիկացի գիտնականները ապացուցել են, որ այն նաև լավացնում է ուշադրության կոնցետրացիան։ Սակայն նման արդյունք կարող եք ստանալ սուրճին կաթ ավելացնելով։
Գիտնականները կատարել են մի շարք հետազոտություններ։ Մի փորձարկման համար մասնակիցներին բաժանել են երկու խմբի։ Նրանց հանձնարարված էր լուծել բարդ մտավոր խնդիր, սակայն նախքան այդ պիտի սուրճ խմեին։ Առաջին խմբի մասնակիցներին առաջարկել էին սովորական սուրճ, իսկ երկորդ խմբի մասնակիցներին՝ կաթով սուրճ։
Արդյունքները բավականին հետաքրքիր են։ Պարզվում է, որ սովորական սև սուրճը փորձարկման մասնակիցների մոտ բարձրացրեց նյարդայնության մակարդակը, նրանք անընհատ շեղվում էին և ընդհանուր առմամբ ավելի վատ կատարեցին խնդիրը։ Իսկ ահա նրանք, ովքեր խմել էին կաթով սուրճ, ավելի հեշտ էին կենտրոնանում ու արագ կատարում խնդիրը։
Հետաքրքիր փաստեր են ներկայացնում նաև եվրոպացի գիտնականները։ Իրենց փորձարկման շրջանակներում կազմակերպիչներն առաջարկում էին մասնակիցներին խմել սև թեյ կամ կաթով թեյ։ Պարզվեց, որ թեյն ու կաթը պետք չէ համադրել, քանի որ ստամոքսը դժվարությամբ է մարսում նման խառնուրդը։
Այնպես որ սուրճին կաթ ավելացրեք, նաև չի խանգարի մի կտոր կիտրոնը։