Ամռանը բանջարեղենն այնքան շատ է ու մատչելի, իսկ ձմռանը՝ հակառակը։ Եթե ցանկանում եք տարվա սառը եղանակին ունենալ համեղ ու ախորժելի լրացում ուտեստների համար, ապա առաջարկում ենք պատրաստել այսպիսի փակոց։ Կոչվում է «Բանջարեղենային ասորտի»։ Պետք է ընտրել փոքր չափի պինդ լոլիկ ու վարունգ։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- լոլիկ՝ 8 հատ
- վարունգ՝ 4 հատ
- բուլղարական պղպեղ՝ 2 հատ
- սոխ՝ 0,5 հատ
- չիլի պղպեղ՝ ըստ ճաշակի
- մաղադանոս՝ 0,25 կապ
- սխտոր՝ 3 պճեղ
- սև պղպեղ հատիկավոր՝ 3 հատ
- մեխակ՝ 2 հատ
- ջուր՝ 1լ
- աղ՝ 1ճ․գ․
- շաքարավազ՝ 2 ճ․գ․
- քացախ՝ 70մլ
Բաղադրիչների նշված քանակը նախատեսված է 1 բանկայի համար։
Պատրաստման եղանակ․
Լավ լվանալ բանջարեղենը, չորացնել անձեռոցիկով։ Հեռացնել բուլղարական պղպեղի պոչիկն ու սերմերը, կտրատել՝ 1սմ լայնությամբ ձողիկների։ Մաքրել սոխը։ Կտրատել կիսալուսնաձև։
Մաքրել սխտորը։ Կծու պղպեղը օղակների կտրատել։
Լոլիկները ներքևի հատվածում ծակել չափիկով։ Վարունգները օղակների կտրատել։
Ստերիլիզացված բանկայի մեջ դնել մաղադանոսի ճյուղերը, սև պղպեղի հատիկները, սխտոր ու մեխակ։ Դնել նաև կծու պղպեղի կտորներ։ Թեթևակի թափահարել բանկան։
Գդալով թեթևակի սեղմելով՝ դնել վարունգի կտորները։ Այն պիտի զբաղեցնի բանկայի կեսը։ Մյուս կեսն էլ լցնել լոլիկով։
Մարինադ պատրաստել․ կաթսայի մեջ ջուր լցնել, եռացնել, լցնել բանջարեղենի վրա։ Թողնել 10 րոպե՝ սենյակային ջերմաստիճանի ներքո։ Եռացրած ջուրը նորից լցնել կաթսայի մեջ։
Ավելացնել աղն ու շաքարավազը։ Խառնել ու հասցնել եռման աստիճանի։ Պահել կրակին 3 րոպե։ Հանել կրակից, ավելացնել քացախը, լավ խառնելուց հետո լցնել բանկայի մեջ։ Հերմետիկ փակել կափարիչով, շուռ տա բանկան ու փաթաթել սրբիչով։ Թողնել խոհանոցում՝ մինչ լիարժեք սառելը։
Պահել սառը մութ տեղում։
Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը