Բիսկվիթը շատ համեղ է, նուրբ և հեշտ պատրաստվող: Այն շքեղ հիմք կդառնա ցանկացած տորթի համար:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ձու՝ 4 հատ
- շաքարավազ՝ 140գ
- աղ՝ մի պտղունձ
- ալյուր՝ 110գ
- կրախմալ՝ 20գ
- փխրեցուցիչ՝ 2թ.գ.
- կակաո-փոշի՝ 40գ
- ձեթ՝ 100գ
- եռման ջուր՝ 80մլ
Պատրաստման եղանակ.
- Վերցնում ենք ձուն, առանձնացնում սպիտակուցներն ու դեղնուցները: Դեղնուցի վրա լցնում ենք շաքարավազի կեսը և հարում 2 րոպե: Ավելացնում ենք ձեթը և մաղելով լցնում ենք կակաոն: Խառնում ենք՝ մինչ միասեռ զանգված ստանալը: Ստացված զանգվածին լցնում ենք եռման ջուր և կրկին խառնում:
- Առանձին տարայի մեջ խառնում ենք ալյուրը, կրախմալը և փխրեցուցիչը: Մաղելով լցնում ենք դեղնուցային զանգվածին և կրկին խառնում ենք հարիչով:
- Սպիտակուցի վրա լցնում ենք աղ և մնացած շաքարավազը: Հարում ենք՝ մինչ խիտ զանգված ստանալը: Հետո զգուշորեն լցնում ենք շոկոլադե զանգվածի մեջ և գդալով խառնում:
- Ջեռոցի տապակը թխելու համար նախատեսված թղթով ենք ծածկում և լցնում ենք խմորը:
- Դնում ենք 170 աստիճան տաքացրած ջեռոցը, թխում ենք մոտ 25-30 րոպե:
Բարի ախորժակ…