Գեղեցիկ աղցան, ամեն տարի պատրաստում եմ մարտի 8-ին

Անհրաժեշտ բաղադրիչները հեշտությամբ կգտնք ցանկացած խանութում կամ նույնիսկ ձեր սառնարանում, իսկ պատրաստելը չի պահանջում շատ ժամանակ և ջանքեր։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • հավի կրծքամիս՝ 1 հատ
  • պանիր՝ 100գ
  • պահածոյացված արքայախնձոր՝ 4 օղակ
  • սխտոր՝ 4 պճեղ
  • ձու՝ 3 հատ
  • զեյթուն՝ առանց կորիզի
  • աղ
  • սամիթ

1

Պատրաստման եղանակ․

Հավի կրծքամիսն ու ձուն եփել և կտրատել միջին չափի խորանարդիկների։ Նույն ձև կտրատել նաև արքայախնձորը։ Պանիրն անցկացնեկ քերիչով։

Զեյթունը կտրել մեջտեղից, դրանով զարդարելու ենք աղցանը։

Մանր քերիչով անցկացնել սխտորը։

Միացնել ձուն, միսը, արքայախնձորը և սխտորը, համեմել աղով և մայոնեզ ավելացնել։ Խառնել։ Աղցանը լցնել մատուցվող ափսեի մեջ և պատել պանիրով։  Ծածկել սննդային տոպրակով և թողնել սառնարանում՝ 2 ժամ։

Միայն դրանից հետո զարդարել աղցանը սամիթով և կտրատած զեյթունով։

1

Բարի ախորժակ։

Оцените статью