Շատ հեշտ ու պարզ բաղադրատոմս է, իսկ արդյունքում ստանում եք ամենահամեղ, բնական, ախորժելի սոուսը:
Անհրաժեշտ բաղադրիչներ՝ 3 հատ 0,5լ բանկայի համար
- լոլիկ՝ 1կգ
- բուլղարական պղպեղ՝ 3-4 հատ
- սոխ՝ 2-3 հատ
- ռեհան՝ 1 կապ, մոտ 90գ
- սամիթ՝ 1 կապ, մոտ 60գ
- մաղադանոս՝ 1 կապ, մոտ 50գ
- սխտոր՝ 5-6 պճեղ
- աղ՝ 1ճ.գ.
- շաքարավազ՝ 1.5 ճ.գ.
- աղացած համեմի սերմ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- ձեթ՝ 80մլ
- քացախ 9%՝ 1ճ.գ.
Պատրաստման եղանակ.
Լոլիկը, բուլղարական պղպեղը, սոխը աղալ կամ մանրացնել բլենդերով:
Ավելացնել աղն ու շաքարավազը, լավ խառնել: Դնել միջին կրակին ու հասցնել եռման աստիճանի: Եփել թույլ կրակի վրա՝ 30-35 րոպե:
Ռեհանի տերևներն առաննացնել կոշտ ցողունից, մանր կտրատել: Կտրատել նաև սամիթն ու մաղադանոսը:
Խտացած սոուսին ավելացնել աղացած համեմի սերմը, սև պղպեղը, մանրացրած սխտորը, ամբողջ կտրատած կանաչին: Խառնել ու եփել ևս 10 րոպե:
Վերջում լցնել ձեթն ու քացախը:
Պատրաստի սոուսը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ ու հերմետիկ փակել:
Բարի ախորժակ: