Ներկայացնում ենք շատերի կողմից սիրված՝ ձմռան համար պատրաստվող քաղցրավենիքի բաղադրատոմսը: Խոսքը ելակի մուրաբայի մասին է: Այն իր բույրով և համով կուրախացնի ձմռանը: Պատրաստվում է արագ և հեշտ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ելակ՝ 1կգ
- շաքարավազ՝ 1կգ
- կիտրոնաթթու՝ 2գ
Պատրաստման եղանակ.
- Ելակը լվանում ենք, հանում պոչիկները և դնում կաթսայի մեջ: Լցնում ենք 200-300գ շաքարավազ և թողնում ենք ամբողջ գիշեր:
- Ելակի դուրս տված հյութը լցնում ենք կաթսայի մեջ և ավելացնում մնացած շաքարավազը: Դնում ենք այն կրակին և եփում՝ մինչ շաքարավազի լիարժեք լուծվելը: Ջուր ԱՎԵԼԱՑՆԵԼ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԷ:
- Պատրաստի օշարակը լցնում ենք ելակի վրա և հասցնում եռման աստիճանի: Եփում ենք թույլ կրակի վրա՝ մոտ 5 րոպե: Ընթացքում հանում ենք առաջացած փրփուրը:
- Թողնում ենք, որ մուրաբան սառի:
- Սառած մուրաբան կրկին դնում ենք կրակին, հասցնում եռման և եփում 5 րոպե:
- Երբ այն սառի, կրկին տաքացնում ենք, ավելացնում կիտրոնաթթուն, եփում ևս 10 րոպե:
- Տաք մուրաբան լցնում ենք ստերիլիզացրած բանկաների մեջ և փակում: Շուռ տված բանկաները փաթաթում ենք ծածկոցով:
Բարի ախորժակ…