Ելակրց մուրաբան միայն այս բաղադրատոմսով եմ պատրաստում. այսպես պահպանվում է ելակի բնական համն ու բույրը

Շատերին եմ խորհուրդ տվել ելակից մուրաբան հենց այս եղանակով եփել, ու բոլորն էլ գոհ են մնացել, քանի որ իսկապես հրաշալի է ստացվում: Ամբողջական հատիկներով, ելակի բնական համով ու բույրով մուրաբա…

Անթերի մուրաբայի գաղտնիքները

Ճիշտ լվանալ. ելակը արագ է ջուր կլանում, այնպես որ լվացեք այն հոսող ջրի տակ՝ քամիչի մեջ լցրած:

Եփել առանց ջրի. մուրաբա պատրաստելիս հավելյալ ջուր մի ավելացրեք: Հատապտուղը բավարար քանակությամբ հյութ է դուրս տալիս:

Հարմար տարրա. օգտագործեք լայն ու ցածր կաթսա: Այդպես հեղուկն ավելի շուտ կգոլորշիանա ու կպահպանվի եփելու ցածր ջերմաստիճանը:

Ահա բաղադրատոմսը.

  • ելակ՝ 2կգ
  • շաքարավազ՝ 1կգ

Լվանալ ելակը, չորացնել: Լցնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազը ու թողնել այդպես ամբողջ գիշեր: Առավոտյան կաթսան դնել շատ թույլ կրակին ու հասցնել եռման աստիճանի: Հանել փրփուրն ու եփել 1-2 րոպե:

Անջատել կրակն ու թողնել, որ մուրաբան սառի:

Կրկնել եփելու ու սառեցնելու գործընթացը 2-3 անգամ:

Եռացող մուրաբան լցնել ստերիլիզացված բանկաների մեջ ու փակել: Մի ծածկեք բանկաները, որպեսզի ելակները չշարունակեն տաքանալ ու եփվել:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Оцените статью